header

Tuesday, November 23, 2010

10 խորհուրդ Vogue Ճապոնիա ամսագրի խմբագիր և խորհրդատու Ա.Դ. Ռուսսոյից` Սուրբ Ծննդյան տոներին բարձունքին լինելու համար

Vogue Ճապոնիա ամսագրի խմբագիր և խորհրդատու Աննա Դելլո Ռուսսոն ձեզ է ներկայացնում իր 10 կանոնները` Սուրբ Ծննդյան տոնին բարձունքում լինելու համար.

Anna Dello Russo
1.Մի կրեք կարմիր կամ կանաչ հանդերձանք: Դուք Սուրբ Ծննդյան ծառի կնմանվեք:
2.Մոռացեք վերարկուների մասին (նույնիսկ եթե դրսում 5 աստիճան է): Դուք պետք է մեծ ազդեցություն թողնեք միայն Ձեր զգեստով:
3. Ընտրեք ոսկեգույնը: 
4. Գնացեք վարսահարդարի, դիամահարդարի մոտ, չմոռանաք մանիկյուրի և պեդիկյուրի մասին: Մի անհանգստացեք չափից ավել կատարյալ տեսք ունենալու համար:
5.Ընտրություն կատարեք գլխարկի և դիմահարդարման միջև: Եթե կրեք գլխարկ, պահպանեք թարմ դեմքը:
6. Զարդեղեն շատ կրեք. զարդերի ձայնը հեռացնում է վատ մտքերն ու չար ոգիներին:
7.Կենտրոնացեք կոշիկների վրա: Սովորաբար Սուրբ Ծննդյան երեկույթներին շատ ժամանակ եք անցկացնում բազմոցին նստած:
8.Կոշիկները կհաղորդեն Սուրբ Ծննդյան ողջ կախարդական մթնոլորտը: Ընտրեք փայլփլուն, էքսցենտրիկ, մետաղական, դեկորատիվ, թանկարժեք,էքստրավագանտ, շքեղ, դյութիչ կոշիկներ:
9. Մի անհանգստացեք Ձեր պայուսակի համար: Դուք անմիջապես կթողնեք այն աթոռին:
10.Մի նետվեք խմիչքներին և սննդին: Քաղաքակիրթ չէ:



  

Sunday, November 21, 2010

Villa Principe Leopoldo հյուրանոց և SPA

Այստեղ հյուրերը իրենց զգում են ինչպես արքաները։ Զարմանալի չէ, քանի որ Villa Principe Leopoldo հյուրանոցը իրականում մի ժամանակ եղել է արքայազնի բնակատեղի։



Կախարդելով իր հյուրերին Լուգանո լճի և շրջապատող լեռների հիասքանչ տեսարանով` Villa Principe Leopoldo հյուրանոցը և SPA-ն իր ճարտարապետությամբ, կահավորանքով, հյուրասիրությամբ և սպասարկմամբ դեռևս արտահայտում է արքայական բնակավայրի վեհապանծ վայելչությունը։
Յուրաքանչյուր դետալի բարձր որակը, այն դարձնում է Շվեյցարիայի առաջնակարգ հյուրանոցներից մեկը:
The Principe Piano բարը և լաունջը՝ կենդանի երաժշտության ուղեկցությամբ, առաջարկում են բարձրորակ կոկտեյլների և գինիների, շոմպայնի և վիսկիների բացառիկ ընտրություն։
Villa Principe Leopoldo հյուրանոցը և SPA-ն իտալական հմայքի և շվեյցարական բարձրորակության ներդաշնակ խառնուրդ է։


Here, guests feel like kings. No wonder, as Villa Principe Leopoldo Hotel & SPA actually was once a prince’s home.
Enchanting its guests with an unequalled view over Lake Lugano and the surrounding mountains, Villa Principe Leopoldo Hotel & SPA, still expresses the grand elegance of a royal place of abode in its architecture, furnishings, hospitality and service.
The superb quality of each and every detail makes it one of the most exclusive Hotels in Switzerland.
The Principe Piano Bar & Lounge offers an exclusive selection of excellent cocktails and wines, champagne and malt whiskies accompanied every evening by live music.
Villa Principe Leopoldo Hotel & SPA is a harmonious blend of Italian charm and Swiss excellence.










Thursday, November 18, 2010

Նորաձևության մոլագարը (The fashion maniac)

Աննա Դելլո Ռուսսոն Vogue Ճապոնիայի խմբագիրն է և խորհրդատուն: 
Աննան ծնվել է Բարիում` Հարավային Իտալիայում, իսկ այժմ ապրում է Միլանում իր շնիկի` Cucciolina-ի հետ: Նա նորաձև հագուստների, զարդերի մոլի կոլեկցիոներ է և բնութագրում է իրեն որպես կրքոտ fashionista:


Anna Dello Russo is  the editor and consultant for Vogue Japan. She was born in Bari in Southern Italy, and now lives in Milan with her dog Cucciolina.
She is an avid collector of fashion clothes, jewellery and describes herself as a passionate fashionista.






Tuesday, November 16, 2010

Ծնունդդ Շնորհավոր, պրն. Կավալլի (Happy Birthday, Mr. Cavalli)

Նա հագուստներ է ստեղծել այնպիսի երգիչ-երգչուհիների համար, ինչպիսիք են Շակիրան, Քրիստինա Ագիլերան, Մայքլ Ջեքսոնը, Ջեննիֆեր Լոպեզը:
Նա սիրում է իր զբոսանավում զվարճանալ ընկերների հետ, ինչպիսիք են Սինդի Քրոուֆորդը, Նաոմի Քեմփբելը, Սթինգը, Բոնոն և, իհարկե, Վիկտորիա Բեքհեմը:
Նա Ռոբերտո Կավալլին է` նորաձևության արքան:

Elizabeth Hurley
Jennifer Lopez
Cavalli & Victoria Beckham



Ռոբերտո Կավալլին ծնվել է իտալական փոքրիկ հանքագործական քաղաքում 1940 թվականի նոյեմբերի 15-ին: Հայրը աշխատում էր հանքահորում, իսկ մայրը տնային տնտեսուհի էր: Նրանք հասարակ ընտանիք էին, ապրում էին փոքրիկ տան մեջ: Սակայն 1944 թվականի հուլիսի 4-ին, մի խումբ գերմանացի զինվորներ ներխուժում են քաղաք, շրջապատում 90 տղամարդու և երիտասարդի, որոնց շարքում էր նրա հայրը, և կրակում նրանց բոլորին: Ապահով ու երջանիկ ընտանիքը կործանվում է:
Կավալլին մոր և ավագ քրոջ հետ տեղափոխվում է Ֆլորենցիա, որտեղ մայրը ածուխ է վաճառում: Հոր սարսափելի սպանությունը այնքան է ազդում Ռոբերտոյի վրա, որ նա դադարում է դպրոց հաճախել:
19 տարեկանում Կավալլին խորանում է արվեստի մեջ: Նա  ստիպված էր փող աշխատել, և անում էր դա` վաճառելով իր սեփական շապիկները դիզայներական նկարներով: Շուտով Կավալլին ստիպված է լինում  աշխատել օրը 20 ժամ:
1970 թվականին գրեթե պատահաբար, նա հայտնաբերում է կաշվի վրա տպելու տեխնիկան, որը և  Hermès –ը, և Pierre Cardin-ը ցանկանում են գնել, բայց Կավալլին չի վաճառում: Փոխարենը նա ներկայացնում է իր սեփական հավաքածուն և սովորում կարևոր դաս: ”Ես հասկացա, որ ինչպես իմ պապը, ով հմուտ նկարիչ էր Ֆլորենցիայում, ես արտիստ եմ, և ոչ թե հագուստ ստեղծող”:
Կավալլին իր երկրորդ կնոջ մեջ գտավ կատարյալ անձնավորություն: Եվա Դուրինգերը 18 տարեկան էր, երբ նրանք հանդիպեցին, իսկ Կավալլին` 37: Վերջինս այդ ժամանակ բաժանված էր  և արդեն հաջողակ գործարար: Եվան  ներկայացնում էր Ավստրիան Միսս Տիեզերք մրցույթում, որի ժուրիի անդամն էր Կավալլին Վիդալ Սասսունի հետ: Այժմ 27 տարի է, ինչ նրանք միասին են, և ինչպես նշում է Կավալլին` Եվան ընկերության հիմքն է: 
Կավալլին սիրում է ձիավարությունը: 
Կավալլին վիճաբանություն առաջացրեց 2006 թվականին` որպես առաջին դիզայները, ով  հրապարակայնորեն հայտարարեց, որ ուզում է իր Գարուն 2006 հավաքածուի դեմքը դառնա Քեյթ Մոսսը, նրա` թմրամոլության հետ կապված սկանդալից անմիջապես հետո: 
“Ես զգացմունքային եմ.հեշտությամբ լաց եմ լինում ֆիլմից (նրա սիրելի ֆիլմը Bergman’s Wild Strawberries-ն է), երաժշտությունից (սիրում է Մոցարտ) կամ խոցված փոքրիկ կենդանիներից, և ես երբեք չեմ կարող վստահել մեկին, ով նույնը չի անում”:


Sunday, November 14, 2010

Swarovski - պարզապես բյուրեղապակի (Swarovski - just crystal)

Դանիել Սվարովսկին ծնվել է 1862թ-ի հոկտեմբերի 24-ին Բոհեմիայում (այժմ՝ Չեխական Հանրապետություն): Դանիելի հայրը զբաղվում էր ապակու մշակմամբ և ապակու փոքրիկ գործարան ուներ։ Հենց այստեղ էլ Դանիելը հմտանում է ապակու մշակման արվեստում։ 1892թ-ին ստեղծում է  մի էլեկտրական հղկող մեքենա, որը հեշտացնում է բյուրեղապակու մշակումը: Նա սկսում է արտադրել թանկարժեք քարերի բյուրեղապակե նմանակները: Նրա բյուրեղապակին նույն տեսքն ուներ, ինչ ադամանդը:




Թարթիչների Խնամք

Արհեստական թարթիչները շատ բազմազան են, կարող են փոխարինել բնական թարթիչներին։ Բայց և այնպես արհեստականությունն ակնհայտ է, լավ է բնական թարթիչների խնամքին հետևել. այդ դեպքում արհեստական թարթիչների անհրաժեշտությունը չի լինի։




Կոսմետոլոգները խորհուրդ են տալիս գիշերը թարթիչներին տզկանեփի կամ արևածաղկի ձեթ քսել: Այդ դեպքում նրանք չեն կոտրվի և չեն թափվի: Ձեթը պետք է հիգիենիկ փայտիկով քսել:
Թարթիչներից տուշը ավելի լավ է կոսմետիկ կաթով կամ բուսական յուղով մաքրել:


Չի կարելի ներկը ջրով և օճառով լվանալ, որպեսզի աչքերը չգրգռվեն, կոպերի գույնը չվատանա,կնճիռներ չգոյանան և թարթիչները չկոտրվեն: Եթե մարմաջ է առաջանում, կոպերը կարմրում են, ավելի լավ է փոխել տուշը:



Հոնքերի հարդարման համար խորհուրդ է տրվում փափկեցնող յուղով, վիտամիններով  մատիտ: Նրանք ամրացնում են մազերի կառուցվածքը, հոնքերը դարձնում են փափուկ:
 Հոնքերի մազերը խորհուրդ է տրվում հեռացնել անմիջապես ցնցուղ ընդունելուց հետո. տաքությունը թեթևացնում է ընթացակարգը: Պինցետը և ձեռքերը ամենից առաջ պետք է սպիրտով ախտահանել, իսկ հոնքերի մաշկը յուղոտ կրեմ քսել:
Հոնքերի շուրջ մաշկի ուղղումից հետո կարելի է սառույց քսել կամ երիցուկի հյութ։




Thursday, November 11, 2010

Կանացի գոտիները շքեղացնում և շեշտում են կազմվածքը

Կանացի գոտիները եկել են վաղ ժամանակներից և ավելին են, քան պարզապես անհրաժեշտություն: Նրանք նորաձևության հիմնական աքսեսուարներն են և կարող են “կենդանացնել” յուրաքանչյուր հագուստ: Նորաձև կանացի գոտիները կարող են հեշտությամբ փոխել զգեստը պարզությունից շքեղության:
Կանացի գոտիները կարող են լինել կտորից, կաշվից, քարերից, մետաղից և այլն: Նրանք կարող են լինել հասարակ կամ ասեղնագործ` այնպիսի նյութերով, ինչպիսիք են թելերը, կիսաթանկարժեք քարերը, օղակները, դեկորատիվ ճարմանդները և այլն: 
Սեզոնային տենդենցից կախված` կանացի գոտիները կարող են լինել բարակ կամ հաստ: Պարտադիր չէ կանացի գոտիները կրել հենց գոտկատեղին: Այն կարելի է կրել այնտեղ, որտեղ ցանկանում եք:

Լայն գոտիներ


Կանացի գոտիները դարձնում են չափազանց նորաձև և շքեղ: Իրականում, նրանք կրում են իրանին` կրծքավանդակից ներքև: Լայն գոտիները կանանց մարմնին նիհարեցնող Էֆեկտ են ստեղծում: Նրանք սեղմիրանի տպավորություն են տալիս, քանի որ ընդգրկում  են ամբողջ մարմինը: Այդ պատճառով էլ լայն գոտիները սովորաբար ձգվող նյութերից են պատրաստվում, ինչպիսիք են լայկրայանման կտորները, հյուսված կաշիները մետաքսի ու կերպասի հետ: Կանացի գոտիները օրվա ընթացքում կարող են դիմադրել ողջ ձգմանն ու ճկումին  և մնալ լավ վիճակում:

Գոտիներ կապելու նորարարական տարբերակներ


Կանացի գոտիները դարձել են ավելի նորարար: Կանայք հեշտությամբ կարող են իրենց կողակիցների պահարանից վերցնել և օգտագործել տղամարդու գոտիներ:








Բարակ գոտիներ


Բարակ գոտիները հիանալի տեսք են տալիս երկար իրան ունեցող կանանց: Նրանք, ովքեր ունեն ավելի կարճ իրան կամ մի փոքր ավել քաշ, պետք է փորձեն բարակ գոտիները կապել կոնքերին, իսկ գեր կանանց խորհուրդ է տրվում լայն գոտիներ կրել:   

Bvlgari հանգստավայրը Բալիում

Ավանդական բալիական ոճը ժամանակակից իտալական դիզայնի հետ խառնված Bvlgari հանգստավայրը գտնվում է Բալիում `Պեկատու գյուղի Pura Luhur Uluwatu տաճարի սքանչելի ժայռային մասում: Եզակի դիրքավորված ծովափից ավելի քան 150 մետր բարձրության վրա` հանգստավայրն առաջարկում է անզուգական տեսարաններ դեպի Հնդկական օվկիանոս: Տեղակայված ժայռի և օվկիանոսի միջև`1.5 կիլոմետր երկարությամբ լողափը հասանելի է միայն հանգստավայրի վերելակի միջոցով:
Bvlgari հանգստավայրը Բալիում

Անտոնիո Ցիտտերիո և Գործընկերներ ճարտարապետների կողմից ձևավորված 59-վիլլա ունեցող հանգստավայրը արտացոլում է ավանդական բալիական դիզայնի ժամանակակից մեկնաբանությունը` փոխանցելով Bvlgari-ին բնորոշ իտալական ոճ:
 Հյուրանոցը կառուցվել և կահավորվել է հրաբխային քարերից, հարուստ էքզոտիկ փայտից և նուրբ կտորներից: Բնական հրաբխային քարերը օգտագործվում են պարտեզի և ինտերիերի պատերի համար, կարծր փայտանյութերը` վիլլաներում, բնական կանաչ սուբակումի քարը` բացօթյա  շատրվանների, լողավազանի համար: Սքանչելի բալիական հնությունների և էքզոտիկ արվեստի գործերի հավաքածուն ավելի քան 90 օրինակով` զարդարում են ամբողջ հանգստավայրը: Կահավորանքը և դեկորատիվ դետալները, ինչպիսիք են բաժակների, ափսեների հավաքածուն, կերամիկան, հյուսված կտորները ձևավորել և ներկայացրել են տեղական արտիստները և դիզայներները Bulgari-ի և Անտոնիո Ցիտտերիո և գործընկերների հետ համատեղ:


Monday, November 8, 2010

EMA 2010

Այս տարի European Music Awards-ը հյուրընկալել էր Եվա Լոնգորիային, ով կարծես իր հետ Մադրիդ էր տարել իր ամբողջ զգեստապահարանը :) Թողեք ձեր մեկնաբանությունները, թե ով էր լավագույն հագուստը կրում EMA 2010-ին։
Eva Longoria
Eva Longoria
Eva Longoria
Rihanna
David Bisbal
Katy Perry & Russel Brand
Johnny Knoxville
Laura Whitmore
Kelly Brook
Clara Alonso
Dizzee Rascal & Tim Cash
Hofit Golan

Friday, November 5, 2010

Հայազգի Մոդելավորողը Հոլիվուդում (Armenian Fashion Designer in Hollywood)

Նորաձևության ներկայիս ամենաազդեցիկ կինը` "The Devil Wears Prada" և "Sex and the City" ֆիլմերի ոճաբան Պատրիսիա Ֆիլդը, հայկական արմատներ ունի!

Պատրիսիա Ֆիլդը ծնվել է 1942 թ.-ին Նյու Յորքում, մայրը հույն է, իսկ հայրը հայ, որոնք ներգաղթել են հունական Լեսբոս կղզուց:
Պատրիսիան առաջին անգամ հանդիպել է Սառա Ջեսսիկա Պարկերին 1995թ.-ին Miami Rhapsody ֆիլմի նկարահանումների ժամանակ: Նրա հավաքածուն այնքան է հմայում հայտնի դերասանուհուն, որ նրանք ընկերանում են և սկսում աշխատել միասին Sex and the City ֆիլմի համար: Այդ ֆիլմի համար Ֆիլդը առաջադրվում է 5 "Էմմի" և մեկում հաղթող ճանաչվում, առաջադրվում 6 մրցանակի Հագուստ Մոդելավորողների Միության մրցանակաբաշխությանը, որտեղ 4 մրցանակ է ստանում:
Նորաձևության վրա հիմնված The Devil Wears Prada ֆիլմում ընտրվել է որպես ոճաբան, որի համար առաջադրվել հեղինակավոր Օսկար մրցանակի` Լավագույն հագուստի մոդելավորում անվանակարգում:



The most powerful woman in fashion right now, the stylist of the movies "The Devil Wears Prada" and "Sex and the City", Patricia Field has Armenian roots!
Patricia Field was born in New York City to Greek and Armenian parents, after they immigrated there from the island of Lesvos in Greece.
Field met Sarah Jessica Parker during the filming of 1995's Miami Rhapsody. The actress became so enchanted with Field's collections that they became friends and continued working with her on the series Sex and the City. For that film Field was nominated for 5 Emmy Awards, with one win, and nominated for 6 Costume Designers Guild Awards, with 4 wins.
She was chosen to style the very fashion-focused hit film, “The Devil Wears Prada” for which she was nominated for an Oscar for Best Costume Design.


Patricia Field
The Devil Wears Prada
Sarah Jessica Parker


Meryl Streep & Ann Hathaway
Meryl Streep & Patricia Field