header

Sunday, January 30, 2011

Ո՞վ ավելի լավ տեսք ունի

Առաջին լուսանկարում հաղորդավարուհի Մեգի Գրիգորյանն է Armenian Music Awards 2009-ի ժամանակ, իսկ երկրորդ լուսանկարում` երգչուհի Լուսինան Beiteddine International Music Festival-ի ժամանակ.

Maggie Grigoryan & Lucina
Maggie
Grigoryan
Maggie
Grigoryan
Lucina
Lucina

Saturday, January 22, 2011

Քիմ Քարդաշյան

"Երբ ինչ-որ հագուստ, պայուսակ կամ աքսեսուար եմ հավանում, ապա նրանք մի քանի գույներով եմ համադրում. կարծում եմ հանդերձանքը կարող է ավելի գեղեցիկ լինել, երբ ճիշտ համադրես աքսեսուարների գույները։ 
Կարիք չկա չափազանց համապատասխան գույների աքսեսուարներ ընտրել, ճիշտ գույներ համադրելով ավելի կատարյալ և գեղեցիկ տեսք կստանաս",- Քիմ Քարդաշյան։
Իսկ դուք սիրո՞ւմ եք համադրել ձեր աքսեսուարները.

Kim Kardashian





Friday, January 21, 2011

Վիկտորյա Բեքհեմի 10 ամենահիշարժան հագուստները

Աշխարհին նորաձևություն թելադրող Վիկտորյա Բեքհեմի 10 ամենահիշարժան հագուստները:
1. 2006 թ.-ին Վիկտորյա Բեքհեմը Թոմ Քրուզի և Քեյթի Հոլմսի հարսանեկան արարողությանը ժամանել էր տիպիկ դրամատիկ հանդերձանքով՝ տափակ լայնեզր թատերական գլխարկով, Քրիստիան Լաբուտան բարձրակրունկ կոշիկներով.

1
2. 2005 թ-ին Swarovski Fashion Rocks for The Prince's Trust իրադարձությանը Վիկտորյան կրում էր Ռոբերտո Կավալլի լայն բացվածքով զգեստ։ Նա լրացրել էր իր համարձակ արևադարձային զգեստը մեծ ապարանջանով, ոսկյա սանդալներով և թուխ արևայրուքով.

2
3. MTV Movie Awards 2003-ին երկարածամ Վիկտորիան կրում էր ճերմակ կորսետ-զգեստ: Ջրահարսի տեսք հաղորդող զգեստը դեռ եկար ժամանակ կմնա բոլորիս հիշողության մեջ.

3
4. 2007թվականի Տարվա գլամուրային կանայք մրցանակաբաշխությանը Վիկտորյան հավաքված ամբոխին ցնցեց իր կրակոտ վարտիքով, Ռոբերտո Կավալլի կորսետով, Շանել կարճ պիջակով և կաշվե ձեռնոցներով.

4
5. 2007 MTV Movie Awards-ին Վիկտորյան կրում էր զեբրա զգեստ: Նրա կրակոտ տեսքը լրացնում էին արծաթագույն աչք ծակող բարձրակրունկ կոշիկները և հոլիվուդյան արևայրուքը.

5
6. 2007 թվականի Շանել նորաձևության շոուի ժամանակ Վիկտորյան հպարտ տեսք ուներ իր զմրուխտյա զգեստի մեջ։ Ժիվենշի սև բարձրակրունկ կոշիկները և DVb ակնոցները ավարտուն տեսք էին հաղորդում նրա հոլիվուդյան տեսքին.

6
7. 2008-ին "Պոդիում" նախագծի 4րդ սեզոնի նորաձևության շոուին Վիկտորյան ներկայացել էր ցիտրուսային զգեստով: Նարնջագույն շլացուցիչ զգեստին կատարյալ տեսք էին հաղորդում հագուստին համապատասխան նարնջագույն թելիկներով կոշիկները.

7
8. 2008 CFDA Fashion Awards-ին Վիկտորյան ժամանել էր Մարկ Ջեքոբս շքեղ զգեստով: Լայն զգեստին ճիշտ համադրված գոտին թաքցնում էր նրա նիհար կազմվածքը: Այն լրացնում էին բրոնզե թելիկներով բարձրակրունկ կոշիկները և մեծ մատանիները.

8
9. 2009 թվականին 17րդ Ամենամյա Elton John AIDS Foundation's Academy Award-ին Վիկտորյան իր սեփական հավաքածուից ընտրել էր երկար պոչով շքեղ երեկոյան սև զգեստ.

9
10. 2009 Costume Institute Gala-ին Վիկտորյան ներկայացավ Մարկ Ջեքոբս զգեստով: Պուտավոր մինիին ավելի էին շքեղացնում երկար պոչը և ուսին զարդարված մեծ ծաղիկը: Շշմեցնող տեսքը լրացնում էին Լուի Վիտոն բարձրակրունկ կոշիկները և բրոնզե արևայրուքի փայլը.

10

Monday, January 17, 2011

Ոսկե Գլոբուս 2011

Երեկ Բևեռլի Հիլթոն հյուրանոցում տեղի ունեցավ Ոսկե Գլոբուս 68-րդ Ամենամյա Մրցանակաբաշխությունը: Արևմտյան շոուբիզնեսի աստղերն, ինչպես միշտ, փայլում էին կարմիր գորգին: Եկեք միասին քննարկենք, թե ով ավելի փայլուն տեսք ուներ: Չմոռանաք նաև թողնել ձեր մեկնաբանությունները ամենաանճաշակ հանդերձանքների վերաբերյալ:

Սկզբում իմ նախընտրած լավագույն հանդերձանքներից մի քանիսը.

Sofia Vergara in Vera Wang

Anne Hathaway in Giorgio Armani
Eva Longoria in Zac Posen
Lea Michele in Oscar de la Renta
Angelina Jolie in Versace
Իսկ այժմ իմ կարծիքով վատագույն հանդերձանքները.
Ուշադրություն դարձրեք Հելենայի կոշիկներին`
Helena Bonham Carter in Vivienne Westwood
Միշել Ուիլիամսի զգեստը թեպետ Վալենտինոյի հավաքածուից  է, բայց երևի 74 թվականի`

Michelle Williams in Valentino
Իմ ամենամեծ հիասթափությունը`

Megan Fox in Giorgio Armani
Օլիվիա Ուայլդը առաջին հայացքից շատ գեղեցիկ տեսք ունի, բայց երբ բարձրացնում է զգեստը, երևում են հագուստի հետ բացարձակ կապ չունեցող ոսկեգույն կոշիկները`

Olivia Wilde in Marchesa













Ստորև կրկին գեղեցիկ հագուստներով աստղերն են`


Jennifer Lopez
in Zuhair Murad
Milla Jovovich
 in Giorgio Armani Prive
Christina Aguilera
in Zuhair Murad
Emma Stone
in Calvin Klein Collection
Heidi Klum
in Marc Jacobs
Jennifer Lawrence
in Louis Vuitton
TV personality Lara Spencer

Saturday, January 15, 2011

Nautical Style

Նրանք, ովքեր հակված են ծովային ոճին, այսպես կոչված nautical style-ին, սիրում են այդ թեմաներով հագուստներ՝ նավաստիական գծերով բլուզներ, գլխարկներ, ապա այս ֆոտոշարքը կանադացի մոդել Ամանդա Թաթարինի հետ հենց ձեզ համար է։ 
Լուսանկարիչ՝ Թիմոթի Լի


Model Amanda Tataryn
Photographer: Timmothy Lee











Saturday, January 8, 2011

Ձեր ոճային և գեղեցիկ հագուստները

Լուսանկարներ ուղարկելու նպատակն այն էր, որպեսզի ձեր ոճային և գեղեցիկ հագուստները ցուցադրվեին այս բլոգում։ Բազմաթիվ լուսանկարներից ես ընտրել եմ այս երկու լուսանկարները, որտեղ երևում են գեղեցիկ և ոճային հագուստներ։
Ի՞նչ կարծիքի եք նրանց հագուստների մասին.


Քրիստինե
Վերգինե