header

Thursday, April 21, 2011

Ոսկե Կռվախնձոր 2011

Երեկ՝ ապրիլի 20-ին, Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում տեղի ունեցավ Ոսկե Կռվախնձոր 2011 մրցանակաբաշխությունը։
Այն վարում էին Տիգրան Հարությունյանն ու Մարինա Թագակչյանը։ Վերջինս երեկոյի ընթացքում ներկայացավ գեղեցիկ երեկոյան զգեստներով։ Սկզբում կրում էր շքեղ սև և սպիտակ գծերով զգեստ՝ շատ համապատասխան սանրվածքով և օղերով (1), այնուհետև սպիտակ և մանուշակագույն զգեստ՝ փայլփլուն եզրերով (2).

Տիգրան Հարությունյան և Մարինա Թագակչյան
(1)
Տիգրան Հարությունյան և Մարինա Թագակչյան
(2)
Մրցանակաբաշխության ընթացքում տեղի ունեցան անակնկալներ, որոնցից մեկը Կռվախնձոր հաղորդման կայքի բացումն էր, որը պատրասել էր Դեվելոփվեյ ընկերությունը.

Տիգրանը, Մարինան և «Դեվելոփվեյ» ընկերության տնօրեն
Դավիթ Քոչարյանը


Երեկոյի ընթացքում իրենց կատարումներով հանդես եկան Սյուզին, Մհերը, Սոնա Շահգելդյանը, Ջուսը, Արսեն Սաֆարյանը և այլոք։
Երգչուհի Սյուզին կրում էր շատ նորաձև ծաղիկներով կարճ զգեստ (կարծում եմ հիշում եք այն ֆեյսբուքյան քվեարկության ժամանակ).

Սյուզի
Ջուսն, ինչպես միշտ, էքսցենտրիկ տեսք ուներ՝ կարմիր վարսերով, կարմիր և արծաթագույն զգեստով, բարձրակրունկ կարմիր կոշիկներով,

Ջուս
իսկ Սոնա Շահգելդյանն էլ կրում էր կանաչ երկար զգեստ՝ մեծ օղերով, ոսկեզօծ ապարանջանով՝ չդավաճանելով իր ոճին.

Սոնա Շահգելդյան
Մրցանակաբաշխության ընթացքում ելույթ ունեցան նաև քույր և եղբայր Մարգարիտա և Վլադիմիր Բարխոյանները, ովքեր ստացան այս շքեղ ավտոմեքենան ։).

Վլադիմիր և Մարգարիտա Բարխոյաններ
Մրցանակակիրներ.
  1. Համարձակ հյուր՝ Գագիկ Շամշյան
  2. Խելահեղ հյուր՝ Վիոլետ Գրիգորյան
  3. Լուսավոր կռվախնձոր՝ Լեյլա Սարիբեկյան.
  4. Ներողամիտ կռվախնձոր՝ Սերգեյ Դանիելյան.
  5. Աղմկահարույց կռվախնձոր՝ Սոնա Շահգելդյան
  6. Ամենասպասված հյուր՝ Արսեն Սաֆարյան.
  7. Ինքնագոհ հյուր՝ Անի Քոչար.
  8. Կռվախնձորային ընտանիք՝ Գիսանե Պալյան և Կարեն Արզումանյան 
  9. Ամենաանտարբեր հյուր՝ Կամո Սեյրանյան.
  10. Ամենաանկեղծ հյուր՝ Էմմա և Արամո:
Սոնյա
Մհեր
Լայանա
Միստր X


Կռվախնձորի լրագրողները
Արսեն Գրիգորյան

Wednesday, April 20, 2011

Ալեսանդրա Ամբրոսիոն LOVE ամսագրի համար

Չափազանց փայլուն պլաստիկ-ֆանտաստիկ մարմնով, վառ և գունեղ աղջկական հանդերձանքներով` կետիկներ, վանդակներ, գրաֆիկական նախշեր, վարդագույն բիկինի, փայլփլուն կարմիր շրթներկ - ահա այսպես Բարբի տիկնիկի կերպարանքներով Ալեսանդրա Ամբրոսիոն լուսանկարվեց LOVE ամսագրի համար: 


Մոդել: Alessandra Ambrosio
Լուսանկարիչ: Sølve Sundsbø   
Ոճաբան: Victoria Young





Thursday, April 14, 2011

Emanuela de Paula: Dumond autumn / winter 2011 Ad Campaign

Մոդել Էմանուելա դե Պաուլան ներկայացնում է բրազիլական Dumond ապրանքանիշի աշուն/ձմեռ 2011 գովազդային արշավը։ Լուսանկարիչ Վալերիո Տրաբանկոն մեզ մի պահ կտեղափոխի ջունգլիներ։ Վայելեք այս գունեղ ֆոտոշարքը.


Մոդել՝ Emanuela de Paula
Լուսանկարիչ՝ Valério Trabanco
Գեղարվեստական ղեկավար՝ Douglas Pires
Վարսահարդար և դիմահարդար՝ Robert Estevão
Ոճաբան՝ David Pollaki











Tuesday, April 5, 2011

Anelka Designs by Anna Fanosyan

Աննա Ֆանոսյանը Anelka Designs-ի դիզայներն ու հիմնադիրն է։ Նրա ամեն մի աշխատանք ընդգծում է յուրաքանչյուր կնոջ էությունն ու յուրահատկությունը։ 
Լուսանկարներում կտեսնեք նրա գեղեցիկ կոկտելային զգեստները, որոնց մեջ յուրաքանչյուր կին կզգա ինքնավստահ և համարձակ, ինչպես նաև ամառային լողազգեստները, որոնք համադրված են նրբաճաշակ դետալներով.




   


Anna Fanosyan
(in the middle)
Աննա Ֆանոսյանի աշխատանքներին հետևելու համար այցելեք ֆեյսբուքում նրա էջը` http://www.facebook.com/ANELKADESIGNS

Tashir 2011

2011թ.-ի ապրիլի 3-ին Մոսկվայի Կրեմլի պետական պալատում տեղի ունեցավ «Տաշիր-2011» համահայկական երաժշտական մրցանակաբաշխությունը:


Մեկնաբանությունները թողնում եմ ձեզ.

Սիրուշո
Լուսինա

Էմմի, Լուսինա
Սոֆի