header

Friday, December 7, 2012

Գերմանացի դիմահարդարի գլուխգործոցները

Գերմանացի դիմահարդար Svenja Schmitt-ը գեղեցիկ գլուխգործոցներ է ստեղծում իր աչքերի վրա՝ օգտագործելով փետուրներ, գունավոր լինզաներ, ծովաստղեր, փոքրիկ կենդանիներ, կոճակներ, փայլեր: Վայելեք նրա աշխատանքները.







Svenja Schmitt







Friday, November 23, 2012

American Music Awards մրցանակաբաշխություն 2012

Նոյեմբերի 18-ին Լոս Անջելեսի Նոկիա թատրոնում տեղի ունեցավ 40-րդ American Music Awards մրցանակաբաշխությունը:
Ջասթին Բիբերն իր հետ տուն տարավ ամենաշատ մրցանակները (3 մրցանակ)՝ ներառյալ տարվա երգիչ մրցանակը, Նիկի Մինաժը տուն գնաց 2 մրցանակով: Մրցանակներ ստացան նաև Maroon 5 խումբը, Թեյլոր Սվիֆթը, Քերրի Անդերվուդը...իսկ մնացած հաղթողներին ծանոթացեք այստեղ:

Justin Bieber
Իսկ այժմ նորաձևությունից.

Սուպերմոդել Հեիդի Քլումը կրում էր ոսկեգույն մինի զգեստ Alexandre Vauthier-ից, ոսկեգույն Christian Louboutin կոշիկներ և ոսկեգույն Lorraine Schwartz ականջօղեր.

Heidi Klum
Մրցանակաբաշխությունն իր նոր երգերի կատարումով գեղեցկացրեց երգչուհի Քրիստինա Ագիլերան, ով կրում էր մանուշակագույն շիֆոնե զգեստ Pamella Roland-ից, Jimmy Choo կոշիկներ, Neil Lane զարդեր և կլատչ Judith Leiber-ից.

Christina Aguilera
No Doubt խմբի երգչուհի Գվեն Ստեֆանին իր հանդերձանքն ընտրել էր Balmain նորաձևության տնից, իսկ կոշիկները Christian Louboutin-ից.

Gwen Stefani
Մրցանակաբաշխությանը ներկա էին 90-ականներին բազմաթիվ աղջիկների կուռքերը՝ Backstreet Boys խմբի տղաները՝ Էյ Ջեյը, Հոուին, Բրայանը, Նիկը և Քևինը: Տղաները վերադարձել են!

Backstreet Boys

Այլ հանդերձանքներ.


Taylor Swift
Carrie Underwood
Ginnifer Goodwin & Josh Dallas
Josh Dallas
Kelly Rowland
Lucy Hale
Pink
Stacy Keibler
Usher
Jenny McCarthy
Nicki Minaj

Thursday, November 15, 2012

MTV Europe Music Awards (EMA) 2012 մրցանակաբաշխություն

Նոյեմբերի 11-ին Գերմանիայի Ֆրանկֆուրտ քաղաքում տեղի ունեցավ MTV Europe Music Awards (EMA) 2012 մրցանակաբաշխությունը: Այն վարում էր սուպերմոդել Հեիդի Քլումը, ով ներկայացավ 8 տարբեր զգեստներով Versace նորաձևության տան գարուն/ամառ 2013 հավաքածուից: Մրցանակաբաշխությանը ներկա էին մոդել Իզաբելի Ֆոնտանան, Քիմ Քարդաշյանը Stephanie Rolland զգեստով, երգչուհի Ռիտա Օրան Marchesa զգեստով, Թեյլոր Սվիֆթը J Mendel զգեստով և այլոք:

Heidi Klum in Versace
Rita Ora in Marchesa
Taylor Swift in J Mendel
Isabelli Fontana
Carly Rae Jepsen
Alicia Keys
Kim Kardashian in Stephanie Rolland
Lana Del Rey in Shareen
Model Anne V
No Doubt
Pitbull

Wednesday, November 14, 2012

Բիանկա Բալտին ներկայացնում է Dolce & Gabbana-ի “Mamma” զարդերի հավաքածուն

Dolce & Gabbana իտալական նորաձևության տան մուսան՝ Բիանկա Բալտին (Bianca Balti) նորից դարձել է նորաձևության տան գովազդային արշավի գլխավոր հերոսուհին՝ ներկայացնելով “Mamma” ոսկյա զարդերի հավաքածուն:

Դիզայներներ Դոմենիկո Դոլչեն և Ստեֆանո Գաբբանան մեծարում են յուրաքանչյուրի կյանքում ամենակարևոր կնոջը՝ մորը: Բարի աչքերով, պայծառ ժպիտով մոր դերում հանդես եկող Բիանկան ֆոտոշարքում կրում է դիզայներների սիրելի և անվերապահ սիրո խորհրդանիշ ծաղկի՝ վարդի տեսքով ոսկյա զարդեր:

Լուսանկարիչն է Ջիամպոլո Սգուրան (Giampaolo Sgura): 











Wednesday, September 26, 2012

«Էմմի» 64-րդ ամենամյա մրցանակաբաշխություն


Լոս Անջելեսում սեպտեմբերի 23-ին տեղի ունեցավ «Էմմի» 64-րդ ամենամյա մրցանակաբաշխությունը: Արդեն 2-րդ տարին է իմ նախընտրած լավագույն տեսքը Sofia Vergara-ինն է: Անցած տարի նա կրում էր գեղեցիկ երեկոյան զգեստ Vera Vang-ից, իսկ այս տարի դերասանուհին նախապատվությունը տվել էր լիբանանցի դիզայներ Zuhair Murad-ին: Չնայած զգեստի հետ կապված մի փոքր թերությանը (պատռվել էր զգեստի ետևի հատվածը), Vergara-ն սլացուցիչ տեսք ուներ: Զգեստին լրացուցիչ գեղեցկություն էին հաղորդել Neil Lane ապրանքանիշի զարդերը: 


Sofia Vergara
Vergara-ից հետո 2-րդ տեղում ինձ համար մոդել Heidi Klum-ն է, որը կրում էր բաց երկնագույն եթերային զգեստ Alexandre Vauthier Couture-ից: Նա զգեստի հետ կրում էր զարդեր Lorraine Schwartz-ի հավաքածուից:


Heidi Klum
Ստորև «Էմմի 2012» մրցանակաբաշխության հյուրերն են՝ լավագույն և վատագույն հանդերձանքներով:
Թողեք ձեր մեկնաբանությունները նրանց հանդերձանքների վերաբերյալ:



Julianne Hough

Julianne Moore
Allison Williams

Brooke Burke

Connie Britton

Julianna Margulies

Phoebe Price

Shannon Woodward

Maria Menounos

Mario Lopez

Morena Baccarin

Padma Lakshmi

Nicole Kidman