header

Saturday, February 18, 2012

Գրեմմի 54-րդ մրցանակաբաշխությունը

Փետրվարի 13-ին Լոս Անջելեսում տեղի ունեցավ երաժշտական ամենահեղինակավոր «Գրեմմի»  54-րդ մրցանակաբաշխությունը: Այն նվիրված էր լեգենդար երգչուհի Ուիթնի Հյուսթոնի հիշատակին, ով կյանքից հեռացավ մրցանակաբաշխությանը նախորդող գիշերը:


Մրցանակաբաշխության հերոսը երգչուհի Ադելն էր, ով տուն տարավ միանգամից 6 մրցանակ: Նա կրում էր սև զգեստ Giorgio Armani-ից և 12.4 կարատանոց ադամանդե մատանի Harry Winston-ից.
Adele
Մյուս մրցանակակիրներին կարող եք ծանոթանալ «Գրեմմի» մրցանակաբաշխության կայքէջից (www.grammy.com),  իսկ ես կներկայացնեմ «Գրեմմի» 2012 լավագույն և վատագույն հանդերձանքները:

Լավագույն հանդերձանքները.

Երգչուհի Fergie-ն կրում էր նարնջագույն զգեստ Jean Paul Gaultier-ից.


Fergie






















Թեպետ ինձ դուր չեկան Katy Perry-ի կապույտ վարսերը, բայց զգեստը, որի հեղինակը լիբանանցի դիզայներ Elie Saab-ն էր, իսկապես գեղեցիկ էր.



Katy Perry
Լիբանանցի մեկ այլ դիզայների` Zuhair Murad-ի զգեստներն էին կրում  դերասանուհի Kate Beckinsale-ը և Taylor Swift-ը.

Kate Beckinsale
Taylor Swift
Victoria's Secret model Lily Aldridge
Carrie Underwood
Paris Hilton
Kelly Rowland
Երգչուհի Ռիհանան էլ ներկայացավ իր նոր սանրվածքով և սև երկար զգեստով դիզայներ Giorgio Armani-ից.

Rihanna
Իսկ այժմ վատագույն հանդերձանքները.

Երբևիցե չեմ լսել, թե ինչպես է երգում երգչուհի Robyn-ը...հուսով եմ այնքան ահավոր չէ, որքան նրա հանդերձանքը.


Robyn
Իսկ թե ինչպես հայտնվեց ռուս երգչուհի Սաշան Գրեմմի մրցանակաբաշխությանը, ինձ համար գաղտնիք մնաց, բայց նա առիթը բաց չթողեց իրեն մի լավ ցուցադրելու. 

Sasha Gradiva
Անճաշակ հանդերձանքների սիրահար Lady Gaga-ն ներկայացավ սև զգեստով դիզայներ Versace-ից.

Lady Gaga
Տարօրինակ հանդերձանքով ներկայացավ նաև ռեփ երգչուհի Nicki Minaj-ը, որին ուղեկցում էր Հռոմի Պապի նմանակը.

Nicki Minaj

Thursday, February 16, 2012

Hailey Clauson-ը Harper’s Bazaar US ամսագրի 2012թ.-ի մարտ ամսվա համարում

Ամերիկացի մոդել Hailey Clauson-ը ներկայացնում է Harper’s Bazaar US ամսագրի 2012թ.-ի մարտ ամսվա համար կատարված ֆոտոշարքը: Hailey-ն կրում է գարնանային հանդերձանքներ Derek Lam-ից, Missoni-ից, Michael Kors-ից, Salvatore Ferragamo-ից, Carolina Herrera-ից, Tommy Hilfiger-ից, Bottega Veneta-ից:
Ոճաբանն է Clare Richardson-ը, իսկ լուսանկարիչը` Paola Kudacki-ն.

 

 













Saturday, February 11, 2012

Բեյրութ, Լիբանան 2012

Լիբանանցիները համարվում են Մերձավոր Արևելքի նորաձևության ամենագիտակից մարդիկ: Լիբանանի նորաձևության կենտրոնը մայրաքաղաք Բեյրութն է, որտեղ հայտնի նորաձևության տները ցուցադրում են իրենց հավաքածուները, ամենահայտնի բրենդային ապրանքանիշերը բացում իրենց խանութները:




Cartier
Cartier
Cartier
Cartier
In front of Roberto Cavalli shop
Christian Dior
Լիբանանի անվանումը միշտ կապված է եղել պատերազմի հետ, բայց երբ խոսքը վերաբերում է նորաձևությանը... ռազմական հակամարտությունները չեն խանգարում տեղացի շատ դիզայներների ստեղծագործել և միջազգային ճանաչում ձեռք բերել: Նրանցից են Elie Saab-ը, ում զգեստները կրում են այնպիսի հայտնի աստղեր, ինչպիսիք են Անջելինա Ջոլին, Քեթրին Զետա Ջոնսը, Հոլլի Բերին, Քրիստինա Ագիլերան, Ռիհաննան և այլոք, Zuhair Murad-ը, ում զգեստները կրում են Ջենիֆեր Լոպեզը, Քիմ Քարդաշյանը, Սելենա Գոմեսը և այլոք, Reem Acra-ն, Georges Chakra-ն, Georges Hobeika-ն, Jean Faris-ը, Nicolas Jebran-ը, Rabih Kayrouz-ը և Abed Mahfouz-ը:
Elie Saab-ի զգեստներից
Zuhair Murad-ի զգեստներից
Լիբանանում ինձ ամենից շատ դուր եկավ Eddé Sands հանգստավայրը, որը գտնվում է Բիբլոս քաղաքի հարավում: Միջերկրական ծով, ոսկեգույն ավազ, թարմ և համեղ ծովային ուտեստներ, նորաձև միջավայր...այստեղ տեղի են ունենում երեկույթներ հայտնի DJ-ների մասնակցությամբ, նորաձևության շոուներ.







Ահա, թե ինչպիսի տեսք ունի  Eddé Sands հանգստավայրը տաք եղանակներին.


Beirut, Lebanon 2012