header

Sunday, August 25, 2013

Սուպերմոդելները մանուկ ժամանակ

Իզաբելի Ֆոնտանան ծնվել է 1983թ-ին: 16 տարեկան հասակում հայտնվել է Victoria's Secret-ի ներքնազգեստի կատալոգում: Ֆոնտանան նկարահանվել է այնպիսի հայտնի նորաձևության տների գովազդային արշավներում, ինչպիսիք են Chanel-ը, Dolce and Gabbana-ն, Emporio Armani-ն: 

 

Լարա Սթոունը ծնվել է 1983թ-ին: Նա  Forbes ամսագրի կազմած ամենաբարձր վարձատրվող մոդելների շարքում զբաղեցրել է 8-րդ հորիզոնականը:



Լիլի Ալդրիջը ծնվել է 1985թ-ին մոդելների ընտանիքում (մայրը մոդել Լաուրա Լիոնսն է, խորթ քույրը Սաֆրոնը Ralph Lauren-ի մոդել է, խորթ եղբայրը 16 տարի է ամուսնացած է մոդել Քրիսթին ՄաքՄենամի-ի հետ, քույրը Marc Jacobs-ի մոդել է): Լիլին հայտնի է որպես Victoria’s Secret-ի մոդել:
























Էլ Մաքֆերսոնը ծնվել է 1963 թվականին: Նա ավստրալացի մոդել է: 2010թ-ին եղել է Britain & Ireland's Next Top Model շոուի հաղորդավար և պրոդյուսեր, իսկ այժմ NBC հեռուստաալիքով վարոււմ է Fashion Star շոուն:




Ջորջիա Մեյ Ջագերը ծնվել է 1992թ-ին: Հայրը հայտնի "the Rolling Stones" խմբի Միք Ջագերն է: Նա Versace նորաձևության տան նոր դեմքն է:



Քեյթ Մոսը ծնվել է 1974թվականին: Նա համարվում է աշխարհի ամենահայտնի մոդելը և 39 տարեկան հասակում աշխատում է տարեկան 12 միլիոն եվրո:



Ժիզել Բյունխենը ծնվել է 1980 թ-ին: Նա առաջին բրազիլացի մոդելն է, ով համաշխարհային ճանաչում ձեռք բերեց: 2000-2007թթ-ին եղել է Victoria’s Secret-ի մոդել: 2004թ-ին համարվել է աշխարհի ամենաբարձր վարձատրվող մոդելթ, իսկ 2012թ-ին Forbes ամսագրի ամենաբարձր վարձատրվող մոդելների շարքում զբաղեցրել առաջին հորիզոնական, ով մեկ տարվա մեջ վաստակել է 45 միլիոն դոլար: (Նկար 2. կենտրոնում Ժիզելն է)


Դերասան Բրեդլի Կուպերի ընկերուհին՝ մոդել Սուկի 
Ուոթերհաուզը, ծնվել է 1993թ-ին:



Ջորդան Դունը ծնվել է 1990 թ-ին: Նա եղել է առաջին սևամորթ մոդելը, ով մասնակցել է Prada-ի նորաձևության ցուցադրությանը 10 տարվա ընթացքում:

Դաթսըն Քրուսը ծնվել է 1985թ-ին: 2004 թ-ին սկսել է աշխատել Victoria’s Secret-ի համար: Նա Forbes ամսագրի ամենաբարձր վարձատրվող մոդելների շարքում զբաղեցրել է 5րդ հորիզոնականը:

Քենդիս Սվեյնփոլը ծնվել է 1988թ-ին: 2010 թ-ին հարավաֆրիկացի մոդելը դարձել է  Victoria’s Secret-ի հրեշտակներից մեկը: 2012 թ-ին Forbes ամսագրի ամենաբարձր վարձատրվող մոդելների շարքում զբաղեցրել է 10-րդ հորիզոնականը:


Ալեսանդրա Ամբրոսիոն ծնվել է 1981 թ-ին: Նա այժմ Victoria’s Secret-ի հրեշտակներից մեկն է: 2012թ-ին Forbes ամսագրի ամենաբարձր վարձատրվող մոդելների շարքում զբաղեցրել է 6-րդ հորիզոնականը,ով մեկ տարվա ընթացքում վաստակել է 6,6միլիոն դոլար: (Նկար 2. աջ կողմում Ալեսանդրան է)



Միրանդա Քերրը ծնվել է 1983 թ-ին: 2010 թ-ին ամուսնացել է հանրահայտ դերասան Օռլանդո Բլումի հետ: Նա իր մոդելային կարիերան սկսել է 13 տարեկան հասակից: 2007թ-ից Victoria’s Secret-ի հրեշտակներից մեկն է:



Կառլի Քլոսը ծնվել է 1992 թ-ին: Vogue Փարիզ ամսագիրը նրան ճանաչել է 2000ականների լավագույն 30 մոդելներից մեկը: Նա  Victoria’s Secret-ի հրեշտակներից է:



Բար Ռեֆայելին ծնվել է 1985 թ-ին: Մոդելային կարիերան սկսել է 8 ամսեկանից՝ հայտնվելով գովազդային հոլովակներում: 




Շանել Իմանը ծնվել է 1990 թ-ին: Մոդելային կարիերան սկսել է 13 տարեկանից: Նա Victoria’s Secret-ի հրեշտակներից է:

Friday, August 23, 2013

Քիմ Քարդաշյանի դստեր առաջին լուսանկարը

Քենյե Ուեսթն այսօր Քրիս Ջենների թոք շոուի ժամանակ ցուցադրել է իր և Քիմ Քարդաշյանի դստեր՝ Նորդի առաջին լուսանկարը: Ահա նա.

North West

Քիմ Քարդաշյանը և Քենյեն փոքր հասակում.

Kim
Kanye

Monday, August 12, 2013

Teen Choice Awards 2013

Լոս Անջելեսի Gibson ամֆիթատրոնում երեկ երեկոյան տեղի ունեցավ Teen Choice Awards 2013մրցանակաբաշխությունը: Երեկույթին ներկա էին դեռահասների սիրելի Սելենա Գոմեսը, Մայլի Սայրուսը, One Direction խումբը, Դեմի Լովատոն, Էշտոն Քաթչերը և այլոք:

Մրցանակաբաշխության ամենատպավորիչ հատվածը դերասանուհի Լիա Միշելի ելույթն էր: Դերասանուհին ստացավ Choice TV Actress մրցանակը, որը նվիրեց իր ընկեր և "Glee" հեռուստասերիալի խաղընկեր Քորի Մոնթեյթին, ով հուլիսի 13-ին վաղաժամ հեռացավ կյանքից: 


Lea Michele
Selena Gomez in Cushnie et Ochs
Ashton Kutcher
Cher Lloyd
Crystal Reed
Demi Lovato
Kerry Washington in Stella McCartney
Lily Collins
Little Mix
Michelle Rodriguez in David Meister
Miley Cyrus in Saint Laurent 
Nina Dobrev in J. Mendel
One Direction
Sandra Bullock
Shay Mitchell in Jenni Kayne