header

Sunday, December 25, 2011

HC Festive Gift Card մրցույթի հաղթողները հայտնի են!

Եվ այսպես, "Where is Huitante-Cinq from?" հարցին ճիշտ պատասխանեցին 8 հոգի, որոնցից 5-ը, որոնք ընտրվել են պատահականության սկզբունքով, կստանան նվեր քարտ` յուրաքանչյուրը 50$ արժողությամբ: 
So, 8 people answered "Where is Huitante-Cinq from?" question right, 5 of randomly selected ones will receive gift cards in the value of USD $ 50.00 each!

Ահա HC Festive Gift Card մրցույթի ՀԱՂԹՈՂՆԵՐԸ.
Here are the WINNERS of HC Festive Gift Card contest:



Saturday, December 17, 2011

Festive Gift Card մրցույթը սկսված է!

Ուշադրություն, մրցույթը սկսվեց!! Պատասխանելով այս հարցին 50$ արժողությամբ 5 նվեր-քարտերից մեկը կարող է լինել Ձերը: Հարցին կարող եք պատասխանել նաև Narineh's Fashion Blog-ի ֆեյսբուքյան էջում` https://www.facebook.com/NarinehsFashionBlog

Answer the question below and win one of the 5 gift cards in the value of USD $ 50.00 each! You can answer to this question on FB page of Narineh's Fashion Blog also https://www.facebook.com/NarinehsFashionBlog.

Where is Huitante-Cinq from?



Friday, December 16, 2011

Huitante-Cinq-ը Narineh's Fashion Blog-ի հետ կազմակերպում է մրցույթ

Huitante-Cinq ապրանքանիշը Narineh's Fashion Blog-ի հետ համատեղ կազմակերպում է մրցույթ: Այն կսկսվի վաղը` ժամը 12:00-ին, Narineh's Fashion Blog-ի ֆեյսբուքյան էջում: 50$ արժողությամբ 5 նվեր-քարտերը կխաղարկվեն նրանց միջև, ովքեր ճիշտ կպատասխանեն հարցին: Բաց մի՛ թողեք այս հիանալի հնարավորությունը.


Thursday, December 15, 2011

HC Inspires Your Look 2011 մրցույթի մրցանակս

HC Inspires Your Look 2011 մրցույթի մրցանակս ու Huitante-Cinq-ի շնորհավորական նամակը ♥



Wednesday, December 7, 2011

Chanel-ի Metiers d'Art շոուն

Փարիզի Grand Palais-ն վերափոխվել էր հնդկական ճաշկերույթի Chanel-ի Metiers d'Art շոուի համար: Հյուրերը դիտում էին շոուն նստած սեղանների առջև, որոնք զարդարված էին շքեղ ոսկեզօծ սպասքով, գեղեցիկ մոմերով: 






Շոուի աստղը` մոդել Stella Tennant-ը, ով վերջերս Բրիտանական Նորաձևության մրցանակաբաշխության ժամանակ ստացավ տարվա մոդել տիտղոսը, շոուի վերջում ուղեկցեց դիզայներ Karl Lagerfeld-ին.










Saturday, December 3, 2011

Էլիզաբեթ Թեյլորի զգեստների, ադամանդյա զարդերի հավաքածուները հանվել են աճուրդի

Էլիզաբեթ Թեյլորի զգեստների, ադամանդյա զարդերի հավաքածուները հանվել են վաճառքի Նյու Յորքի Christie's աճուրդի տանը:
Ամբողջ հավաքածուն կազմում է 150 միլիոն դոլար:


Հավաքածուի որոշ իրեր ունեն պատմական արժեք: La Pérégrina մարգարիտը համարվում է աշխարհի ամենակարևոր մարգարիտներից մեկը: Այն 16-րդ դարի մարգարիտ է, որը ժամանակին պատկանել է Իսպանիայի Ֆիլիպ 2-րդ Թագավորին, իսկ ավելի ուշ նրա դուստրերին` Էլիզաբեթին և Մարգարիտին.




Այս դեղին շիֆոնե զգեստը Էլիզաբեթը կրել է իր առաջին ամուսնության ժամանակ Ռիչարդ Բարթոնի հետ.


























93.000 դոլար արժողությամբ այս անտիկ ադամանդյա թագը Էլիզաբեթի 3-րդ ամուսնու`  Մայք Թոդի նվերն է.



Հավաքածուն ներառում է Versace-ի Andy Warhol-ի հայտնի Մերիլին Մոնրոյի նկարով ոգեշնչված կոստյումը.