header

Thursday, December 9, 2010

Նորաձև աքսեսուարներ

Նորաձև աքսեսուարներ եք փնտրում, որպեսզի համաձուլեք Ձեր սեփական ոճի՞ն,  ուրեմն հետևեք իմ նախընտրածներին.







Sunday, December 5, 2010

Hello Kitty մոլուցք (Hello Kitty Mania)

Բազմաթիվ աղջիկների սիրելի Hello Kitty-ին ստեղծել է Յուկո Շիմիզոն Սանրիո ճապոնական ընկերության համար 1970թ.-ին։
Առաջին արտադրանքը, որը մեծ ժողովրդականություն վայելեց, Hello Kitty-ի նկարով դրամապանակն էր։ Hello Kitty-ն կարելի է գտնել բազմազան սպառողական ապրանքների վրա՝ սկսած դպրոցական պարագաներից մինչև նորաձևության աքսեսուարներ։


Multiple girls' favourite Hello Kitty has been created by Yuko Shimizo for Japanese Sanrio Company.
The first product which gained enormous popularity was a purse with the image of Hello Kitty.Hello Kitty can be found on a variety of consumer products ranging from school supplies to fashion accessories.


Castle in Taiwan












2008 թ.-ին Թայվանում Hello Kitty թեմայով ծննդատուն է բացվել։ Hello Kitty-ն պատկերված է վերմակների,սենյակի դեկորացիայի, սպիտակեղենի, ծննդյան վկայականի և բուժքույրերի հանդերձանքի վրա։


In 2008, a Hello Kitty-themed maternity hospital opened in Taiwan. Hello Kitty is featured on the blankets, room decor, bed linens, birth certificate covers, and nurses' uniforms.

Maternity hospital in Taiwan






Tuesday, November 23, 2010

10 խորհուրդ Vogue Ճապոնիա ամսագրի խմբագիր և խորհրդատու Ա.Դ. Ռուսսոյից` Սուրբ Ծննդյան տոներին բարձունքին լինելու համար

Vogue Ճապոնիա ամսագրի խմբագիր և խորհրդատու Աննա Դելլո Ռուսսոն ձեզ է ներկայացնում իր 10 կանոնները` Սուրբ Ծննդյան տոնին բարձունքում լինելու համար.

Anna Dello Russo
1.Մի կրեք կարմիր կամ կանաչ հանդերձանք: Դուք Սուրբ Ծննդյան ծառի կնմանվեք:
2.Մոռացեք վերարկուների մասին (նույնիսկ եթե դրսում 5 աստիճան է): Դուք պետք է մեծ ազդեցություն թողնեք միայն Ձեր զգեստով:
3. Ընտրեք ոսկեգույնը: 
4. Գնացեք վարսահարդարի, դիամահարդարի մոտ, չմոռանաք մանիկյուրի և պեդիկյուրի մասին: Մի անհանգստացեք չափից ավել կատարյալ տեսք ունենալու համար:
5.Ընտրություն կատարեք գլխարկի և դիմահարդարման միջև: Եթե կրեք գլխարկ, պահպանեք թարմ դեմքը:
6. Զարդեղեն շատ կրեք. զարդերի ձայնը հեռացնում է վատ մտքերն ու չար ոգիներին:
7.Կենտրոնացեք կոշիկների վրա: Սովորաբար Սուրբ Ծննդյան երեկույթներին շատ ժամանակ եք անցկացնում բազմոցին նստած:
8.Կոշիկները կհաղորդեն Սուրբ Ծննդյան ողջ կախարդական մթնոլորտը: Ընտրեք փայլփլուն, էքսցենտրիկ, մետաղական, դեկորատիվ, թանկարժեք,էքստրավագանտ, շքեղ, դյութիչ կոշիկներ:
9. Մի անհանգստացեք Ձեր պայուսակի համար: Դուք անմիջապես կթողնեք այն աթոռին:
10.Մի նետվեք խմիչքներին և սննդին: Քաղաքակիրթ չէ:



  

Sunday, November 21, 2010

Villa Principe Leopoldo հյուրանոց և SPA

Այստեղ հյուրերը իրենց զգում են ինչպես արքաները։ Զարմանալի չէ, քանի որ Villa Principe Leopoldo հյուրանոցը իրականում մի ժամանակ եղել է արքայազնի բնակատեղի։



Կախարդելով իր հյուրերին Լուգանո լճի և շրջապատող լեռների հիասքանչ տեսարանով` Villa Principe Leopoldo հյուրանոցը և SPA-ն իր ճարտարապետությամբ, կահավորանքով, հյուրասիրությամբ և սպասարկմամբ դեռևս արտահայտում է արքայական բնակավայրի վեհապանծ վայելչությունը։
Յուրաքանչյուր դետալի բարձր որակը, այն դարձնում է Շվեյցարիայի առաջնակարգ հյուրանոցներից մեկը:
The Principe Piano բարը և լաունջը՝ կենդանի երաժշտության ուղեկցությամբ, առաջարկում են բարձրորակ կոկտեյլների և գինիների, շոմպայնի և վիսկիների բացառիկ ընտրություն։
Villa Principe Leopoldo հյուրանոցը և SPA-ն իտալական հմայքի և շվեյցարական բարձրորակության ներդաշնակ խառնուրդ է։


Here, guests feel like kings. No wonder, as Villa Principe Leopoldo Hotel & SPA actually was once a prince’s home.
Enchanting its guests with an unequalled view over Lake Lugano and the surrounding mountains, Villa Principe Leopoldo Hotel & SPA, still expresses the grand elegance of a royal place of abode in its architecture, furnishings, hospitality and service.
The superb quality of each and every detail makes it one of the most exclusive Hotels in Switzerland.
The Principe Piano Bar & Lounge offers an exclusive selection of excellent cocktails and wines, champagne and malt whiskies accompanied every evening by live music.
Villa Principe Leopoldo Hotel & SPA is a harmonious blend of Italian charm and Swiss excellence.










Thursday, November 18, 2010

Նորաձևության մոլագարը (The fashion maniac)

Աննա Դելլո Ռուսսոն Vogue Ճապոնիայի խմբագիրն է և խորհրդատուն: 
Աննան ծնվել է Բարիում` Հարավային Իտալիայում, իսկ այժմ ապրում է Միլանում իր շնիկի` Cucciolina-ի հետ: Նա նորաձև հագուստների, զարդերի մոլի կոլեկցիոներ է և բնութագրում է իրեն որպես կրքոտ fashionista:


Anna Dello Russo is  the editor and consultant for Vogue Japan. She was born in Bari in Southern Italy, and now lives in Milan with her dog Cucciolina.
She is an avid collector of fashion clothes, jewellery and describes herself as a passionate fashionista.






Tuesday, November 16, 2010

Ծնունդդ Շնորհավոր, պրն. Կավալլի (Happy Birthday, Mr. Cavalli)

Նա հագուստներ է ստեղծել այնպիսի երգիչ-երգչուհիների համար, ինչպիսիք են Շակիրան, Քրիստինա Ագիլերան, Մայքլ Ջեքսոնը, Ջեննիֆեր Լոպեզը:
Նա սիրում է իր զբոսանավում զվարճանալ ընկերների հետ, ինչպիսիք են Սինդի Քրոուֆորդը, Նաոմի Քեմփբելը, Սթինգը, Բոնոն և, իհարկե, Վիկտորիա Բեքհեմը:
Նա Ռոբերտո Կավալլին է` նորաձևության արքան:

Elizabeth Hurley
Jennifer Lopez
Cavalli & Victoria Beckham



Ռոբերտո Կավալլին ծնվել է իտալական փոքրիկ հանքագործական քաղաքում 1940 թվականի նոյեմբերի 15-ին: Հայրը աշխատում էր հանքահորում, իսկ մայրը տնային տնտեսուհի էր: Նրանք հասարակ ընտանիք էին, ապրում էին փոքրիկ տան մեջ: Սակայն 1944 թվականի հուլիսի 4-ին, մի խումբ գերմանացի զինվորներ ներխուժում են քաղաք, շրջապատում 90 տղամարդու և երիտասարդի, որոնց շարքում էր նրա հայրը, և կրակում նրանց բոլորին: Ապահով ու երջանիկ ընտանիքը կործանվում է:
Կավալլին մոր և ավագ քրոջ հետ տեղափոխվում է Ֆլորենցիա, որտեղ մայրը ածուխ է վաճառում: Հոր սարսափելի սպանությունը այնքան է ազդում Ռոբերտոյի վրա, որ նա դադարում է դպրոց հաճախել:
19 տարեկանում Կավալլին խորանում է արվեստի մեջ: Նա  ստիպված էր փող աշխատել, և անում էր դա` վաճառելով իր սեփական շապիկները դիզայներական նկարներով: Շուտով Կավալլին ստիպված է լինում  աշխատել օրը 20 ժամ:
1970 թվականին գրեթե պատահաբար, նա հայտնաբերում է կաշվի վրա տպելու տեխնիկան, որը և  Hermès –ը, և Pierre Cardin-ը ցանկանում են գնել, բայց Կավալլին չի վաճառում: Փոխարենը նա ներկայացնում է իր սեփական հավաքածուն և սովորում կարևոր դաս: ”Ես հասկացա, որ ինչպես իմ պապը, ով հմուտ նկարիչ էր Ֆլորենցիայում, ես արտիստ եմ, և ոչ թե հագուստ ստեղծող”:
Կավալլին իր երկրորդ կնոջ մեջ գտավ կատարյալ անձնավորություն: Եվա Դուրինգերը 18 տարեկան էր, երբ նրանք հանդիպեցին, իսկ Կավալլին` 37: Վերջինս այդ ժամանակ բաժանված էր  և արդեն հաջողակ գործարար: Եվան  ներկայացնում էր Ավստրիան Միսս Տիեզերք մրցույթում, որի ժուրիի անդամն էր Կավալլին Վիդալ Սասսունի հետ: Այժմ 27 տարի է, ինչ նրանք միասին են, և ինչպես նշում է Կավալլին` Եվան ընկերության հիմքն է: 
Կավալլին սիրում է ձիավարությունը: 
Կավալլին վիճաբանություն առաջացրեց 2006 թվականին` որպես առաջին դիզայները, ով  հրապարակայնորեն հայտարարեց, որ ուզում է իր Գարուն 2006 հավաքածուի դեմքը դառնա Քեյթ Մոսսը, նրա` թմրամոլության հետ կապված սկանդալից անմիջապես հետո: 
“Ես զգացմունքային եմ.հեշտությամբ լաց եմ լինում ֆիլմից (նրա սիրելի ֆիլմը Bergman’s Wild Strawberries-ն է), երաժշտությունից (սիրում է Մոցարտ) կամ խոցված փոքրիկ կենդանիներից, և ես երբեք չեմ կարող վստահել մեկին, ով նույնը չի անում”: