header

Sunday, April 3, 2011

Expo Beauty 2011

Ապրիլի 1-3-ը Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի ունեցավ Expo Beauty 2011-ը։ 


Անկեղծ ասած այդքան էլ ցուցահանդեսի տպավորություն չթողեց ինձ վրա և օրիգինալ ոչինչ չգտա,  բայց այնուամենայնիվ փորձեցի շրջել տաղավարներով և լուսանկարել։  Հուսով եմ հաջորդ տարիներին կտեսնենք բարձր մակարդակով կազմակերպված ցուցահանդես. 










Wednesday, March 30, 2011

Ազգային երաժշտական մրցանակաբաշխություն 2010

Մարտի 27-ին Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի ունեցավ Ազգային երաժշտական մրցանակաբաշխություն 2010-ը:  


Սոֆի Մխեյան
Անահիտ Սիմոնյան
Նառա
Էմմի





Նելլի


Լիլիթ Հովհաննիսյան
Նունե Եսայան
Հայկո և Անահիտ Սիմոնյան
Սոֆի Մխեյան

Saturday, March 26, 2011

Էլիզաբեթ Թեյլոր. Առեղծվածային աչքեր

Աշխարհը հրաժեշտ է տալիս Հոլիվուդի Ոսկե ժամանակաշրջանի ամենավառ ներկայացուցիչներից մեկին՝ Էլիզաբեթ Թեյլորին, և ես չեմ կարող չանդրադառնալ նրան՝ որպես նորաձևության խորհրդանիշ։ 


Նա հայտնի Էր զարդերի, հագուստների նկատմամբ իր սիրով, 8 ամուսնություններով, և առեղծվածային աչքերով։ Էլիզաբեթ Թեյլորն ուներ մանուշակագույն աչքեր և երկշերտ թարթիչներ, որոնք մուտացիայի արդյունք էին։ 

Ոմանք կարծում են, որ նրա աչքերը ոչ թե մանուշակագույն էին, այլ վառ կապույտ, որոնք դառնում էին այդպիսին մանուշակագույն ստվերաներկի պատճառով։


 «...նա ուներ վառ մանուշակագույն աչքեր, որոնք տարբերվում էին սովորական մահկանացուներից»,- հիշում է Հոլիվուդյան լրագրող, ֆիլմերի քննադատ Թոդ Մաքքարթին 1970թ.-ին Էլիզաբեթի հետ հանդիպման ժամանակ։


«Նրա հայտնի մանուշակագույն աչքերն ինձ ցնցեցին։ Երբևիցէ չէի տեսել նման գույն աչքեր»,-հիշում է ֆիլմերի քննադատ Դեվիդ Սթրաթոնը Էլիզաբեթի մասնակցությամբ "Night Watch" ֆիլմի պրեմիերայի ժամանակ, 1973թ։ 



Ջորջ Մայքլը հիշում է. «Նա միակ մարդն էր, ով ուներ մանուշակագույն աչքեր։ Նրանք իսկապես մանուշակագույն էին, այնքան գեղեցիկ»։ 


Բայց կարևոր չէ, թե իրականում ինչ գույն աչքեր նա ուներ, կարևորն այն է, որ նա միշտ կմնա մեր հիշողության մեջ որպես իրական գեղեցկության խորհրդանիշ։















Wednesday, March 16, 2011

Անի Կարապետյանի հագուստները կրում են հոլիվուդյան աստղերը

Անի Կարապետյանի ani. պիտակով հագուստները կրում են բազմաթիվ հանրաճանաչ աստղեր` այդ թվում` Եվա Լոնգորիան, Թեյլոր Սվիֆթը...Լուսանկարներում շատ ամսագրեր կտեսնեք, որտեղ աստղերը նրա ստեղծած հագուստներով են.

Eva Longoria wearing ani
at Tom Ford event
Eva Longoria
Taylor Swift wearing ani
at CMT music awards 2010
Dawn Richard and Ani

O Magazine - October 2010 

Cosmopolitan - November 2010

Teen Vogue - November 2010

Shay Mitchell
Shantel VanSanten
Shantel VanSanten,
from One Tree Hill,
wearing ani. 

Saturday, March 12, 2011

Ավելի նորաձև ճանաչվեց Սիրուշոն

Ձեր քվեարկությունների և մեկնաբանությունների արդյունքում ավելի նորաձև ճանաչվեց Սիրուշոն http://narineh-yeghiazaryan.blogspot.com/2011/02/blog-post_27.html.