header

Monday, April 15, 2013

MTV Movie Awards 2013 Վատագույն Հանդերձանքներ

Ապրիլի 14-ին տեղի ունեցած MTV Movie Awards մրցանակաբաշխությունն այս տարի աչքի ընկավ վատագույն հանդերձանքներով: MTV Movie Awards մրցանակաբաշխությանն աստղերը առիթը բաց չեն թողնում զվարճալի հանդերձանքներով ներկայանալու, սակայն նրանցից ոմանք անցնում են սահմանները: Երեկվա մրցանակաբաշխությունը դրա վառ ապացույցն էր: Ահա այն վատագույն հանդերձանքներից մի քանիսը, որոնք առանձնացրել եմ.


Երեկույթի ամենավատ հանդերձանքը կրում էր երգչուհի Ke$ha-ն՝ գոթական դիմահարդարմամբ,  ճերմակ վարսերով, տափանցիկ տաբատով.
Ke$ha
Hana Mae Lee-ն իր հանդերձանքը փչացրել էր ծխախոտի մնացորդ հիշեցնող ահա այսպիսի գլխարկով.
Hana Mae Lee
Jersey Shore իրական շոուի աստղ, փայլփլուն քարերի սիրահար Snooki-ն անդավաճան էր իր ոճին.
Snooki
Քերի Ուաշինգթոնն այս անգամ մի փոքր սխալ էր թույլ  տվել՝ կրելով ահա այս անհասկանալի զգեստը Michael Kors-ից: Նա կրում էր մատանի Jennifer Fisher-ից և ականջօղեր Vhernier-ից.

Kerry Washington
Կատակերգու դերասան Ուիլ Ֆարելին կարելի է ներել այս զվարճալի հանդերձանքի համար.

Will Ferrell
Հերթական վատագույն հանդերձանքը.

Chloe Moretz
Ավստրալացի երգչուհի Քայլի Մինոուգին հազվադեպ կարելի է տեսնել նմանատիպ հանդերձանքով.


Kylie Minogue
Մրցանակաբաշխությանը ներկա այլ աստղեր.

Selena Gomez
Brad Pitt
Bradley Cooper
Crystal Reed
Jordana Brewster
Holland Roden
Emma Watson
Karlie Kloss in Alexander Wang
Kim Kardashian
Melanie Iglesias
Macklemore
Zachary Quinto, Zoe Saldana and Chris Pine presented an award
Zoe Saldana
Zac Efron

Saturday, April 13, 2013

Վիեննայի ֆիլհարմոնիկ նվագախմբի համերգին

Ապրիլի 11-ին ներկա էի անկրկնելի մի համերգի. «Երևանյան հեռանկարներ» երաժշտական միջազգային փառատոնի շրջանակներում կազմակերպված Վիեննայի ֆիլհարմոնիկ նվագախմբի համերգն էր: 

Vienna Philharmonic Orchestra
Այն ղեկավարում էր 11 «Գրեմմի» մրցանակների արժանացած ամերիկացի հռչակավոր դիրիժոր Մայքլ Թիլսոն Թոմասը, իսկ մենակատարը հանրահայտ դաշնակահար Եֆիմ Բրոնֆմանն էր։
Համերգի ընթացքում հնչեցին Ֆրանց Շուբերտի և Յոհաննես Բրամսի ստեղծագործություններից:

Կանանց մեկամսյակի առթիվ ստացած այս անկրկնելի նվերը միակը չէր: Համերգին կրում էի ահա այս գեղեցիկ Swarovski ականջօղերը, որոնք, ինչպես նաև համերգի հրավերը, ստացել էի ընկերոջիցս <3




Այս ականջօղերից կրում է նաև Ջեննիֆեր Լոպեզը իր և Pitbull-ի "On the floor" երգի տեսահոլովակում: Նա սքանչելի է.


Sunday, March 24, 2013

Kids' Choice Awards 2013

Երեկ Լոս Անջելեսում տեղի ունեցավ երեխաների ամենասիրված՝ Nickelodeon-ի 26-րդ Ամենամյա Kids' Choice Awards մրցանակաբաշխությունը: 
Մրցանակաբաշխությունը վարում էր երգչուհի Ֆերջիի ամուսինը՝ Ջոշ Դուհամելը, ովքեր սպասում են իրենց փոքրիկի լույս աշխարհ գալուն: Մրցանակաբաշխության ամենասպասված պահը հյուրերին կանաչ լուծույթով ծածկելն է, որն այս անգամ թափվեց  Սանդրա Բալլոքի, Նեիլ Փաթրիք Հարրիսի և Քրիսթին Ստյուարտի վրա: Վերջինիս վրա թափվեց այն պահին, երբ նա վերցնում էր լավագույն դերասանուհու իր մրցանակը.
Sandra Bullock, Kristen Stewart, Neil Patrick Harris
Կանաչ լուծույթով ծածկվեց նաև երգիչ Փիթբուլը, ով Քրիստինա Ագիլերայի հետ մրցանակաբաշխությանը հանդես եկավ "Feel this moment" երգի կատարմամբ.
Christina Aguilera and Pitbull
Լավագույն երգչուհի անվանակարգում հաղթող ճանաչվեց Քեթի Փերին, լավագույն դերասանուհի տիտղոսը բաժին ընկավ Սելենա Գոմեսին, իսկ լավագույն դերասան ճանաչվեց Ջոնի Դեփը:
Katy Perry
Johnny Depp
 Selena Gomez
Ահա թե ինչպիսի վառվռուն հանդերձանքներով ներկայացան մրցանակաբաշխության հյուրերը.
Fergie & Ashley Tisdale
Cody Simpson
Ciara Bravo
Jessica Alba
Bella Thorne
Khloe Kardashian
Kristen Stewart
Kylie Jenner
Nick Cannon



Sophia Grace and Rosie
Booboo Stewart
Kiernan Shipka
Victoria Justice
Stefanie Scott
Willow & Jayden Smiths
Miranda Cosgrove

Sunday, March 10, 2013

Բիանկա Բալտի (Bianca Balti): Եվրոպայի ամենախոստումնալից մոդելը

Եվրոպայի ամենախոստումնալից սուպերմոդել Բիանկա Բալտին ծնվել է 1984 թվականին Իտալիայում: Բիանկան երբեք մտադրված չի եղել մոդել դառնալ. նա զբաղվում էր վեբ դիզայնով, երբ մեկ ամսով որոշեց այլ աշխատանքով զբաղվել արձակուրդների համար գումար գտնելու նպատակով: Բիանկայի կարիերան սկսեց ծաղկունք ապրել: Ընդամենը մի քանի ամիս անց՝ 2004թ.-ին, նա սկսեց հայտնվել այնպիսի նորաձևության տների ցուցադրություններին, ինչպիսիք են Alexander McQueen-ը, Dolce & Gabbana-ն, Emanuel Ungaro-ն, Hermes-ը, Valentino-ն, Donna Karan-ը, Marc Jacobs-ը:
Այսօր Բիանկա Բալտին դերասանուհի Մոնիկա Բելուչչիի հետ Dolce & Gabbana նորաձևության տան դեմքն է: