header

Showing posts with label Bianca Balti. Show all posts
Showing posts with label Bianca Balti. Show all posts

Sunday, March 10, 2013

Բիանկա Բալտի (Bianca Balti): Եվրոպայի ամենախոստումնալից մոդելը

Եվրոպայի ամենախոստումնալից սուպերմոդել Բիանկա Բալտին ծնվել է 1984 թվականին Իտալիայում: Բիանկան երբեք մտադրված չի եղել մոդել դառնալ. նա զբաղվում էր վեբ դիզայնով, երբ մեկ ամսով որոշեց այլ աշխատանքով զբաղվել արձակուրդների համար գումար գտնելու նպատակով: Բիանկայի կարիերան սկսեց ծաղկունք ապրել: Ընդամենը մի քանի ամիս անց՝ 2004թ.-ին, նա սկսեց հայտնվել այնպիսի նորաձևության տների ցուցադրություններին, ինչպիսիք են Alexander McQueen-ը, Dolce & Gabbana-ն, Emanuel Ungaro-ն, Hermes-ը, Valentino-ն, Donna Karan-ը, Marc Jacobs-ը:
Այսօր Բիանկա Բալտին դերասանուհի Մոնիկա Բելուչչիի հետ Dolce & Gabbana նորաձևության տան դեմքն է:




















Wednesday, November 14, 2012

Բիանկա Բալտին ներկայացնում է Dolce & Gabbana-ի “Mamma” զարդերի հավաքածուն

Dolce & Gabbana իտալական նորաձևության տան մուսան՝ Բիանկա Բալտին (Bianca Balti) նորից դարձել է նորաձևության տան գովազդային արշավի գլխավոր հերոսուհին՝ ներկայացնելով “Mamma” ոսկյա զարդերի հավաքածուն:

Դիզայներներ Դոմենիկո Դոլչեն և Ստեֆանո Գաբբանան մեծարում են յուրաքանչյուրի կյանքում ամենակարևոր կնոջը՝ մորը: Բարի աչքերով, պայծառ ժպիտով մոր դերում հանդես եկող Բիանկան ֆոտոշարքում կրում է դիզայներների սիրելի և անվերապահ սիրո խորհրդանիշ ծաղկի՝ վարդի տեսքով ոսկյա զարդեր:

Լուսանկարիչն է Ջիամպոլո Սգուրան (Giampaolo Sgura):