header

Saturday, February 11, 2012

Բեյրութ, Լիբանան 2012

Լիբանանցիները համարվում են Մերձավոր Արևելքի նորաձևության ամենագիտակից մարդիկ: Լիբանանի նորաձևության կենտրոնը մայրաքաղաք Բեյրութն է, որտեղ հայտնի նորաձևության տները ցուցադրում են իրենց հավաքածուները, ամենահայտնի բրենդային ապրանքանիշերը բացում իրենց խանութները:




Cartier
Cartier
Cartier
Cartier
In front of Roberto Cavalli shop
Christian Dior
Լիբանանի անվանումը միշտ կապված է եղել պատերազմի հետ, բայց երբ խոսքը վերաբերում է նորաձևությանը... ռազմական հակամարտությունները չեն խանգարում տեղացի շատ դիզայներների ստեղծագործել և միջազգային ճանաչում ձեռք բերել: Նրանցից են Elie Saab-ը, ում զգեստները կրում են այնպիսի հայտնի աստղեր, ինչպիսիք են Անջելինա Ջոլին, Քեթրին Զետա Ջոնսը, Հոլլի Բերին, Քրիստինա Ագիլերան, Ռիհաննան և այլոք, Zuhair Murad-ը, ում զգեստները կրում են Ջենիֆեր Լոպեզը, Քիմ Քարդաշյանը, Սելենա Գոմեսը և այլոք, Reem Acra-ն, Georges Chakra-ն, Georges Hobeika-ն, Jean Faris-ը, Nicolas Jebran-ը, Rabih Kayrouz-ը և Abed Mahfouz-ը:
Elie Saab-ի զգեստներից
Zuhair Murad-ի զգեստներից
Լիբանանում ինձ ամենից շատ դուր եկավ Eddé Sands հանգստավայրը, որը գտնվում է Բիբլոս քաղաքի հարավում: Միջերկրական ծով, ոսկեգույն ավազ, թարմ և համեղ ծովային ուտեստներ, նորաձև միջավայր...այստեղ տեղի են ունենում երեկույթներ հայտնի DJ-ների մասնակցությամբ, նորաձևության շոուներ.







Ահա, թե ինչպիսի տեսք ունի  Eddé Sands հանգստավայրը տաք եղանակներին.


Beirut, Lebanon 2012
                 




No comments:

Post a Comment