header

Saturday, February 18, 2012

Գրեմմի 54-րդ մրցանակաբաշխությունը

Փետրվարի 13-ին Լոս Անջելեսում տեղի ունեցավ երաժշտական ամենահեղինակավոր «Գրեմմի»  54-րդ մրցանակաբաշխությունը: Այն նվիրված էր լեգենդար երգչուհի Ուիթնի Հյուսթոնի հիշատակին, ով կյանքից հեռացավ մրցանակաբաշխությանը նախորդող գիշերը:


Մրցանակաբաշխության հերոսը երգչուհի Ադելն էր, ով տուն տարավ միանգամից 6 մրցանակ: Նա կրում էր սև զգեստ Giorgio Armani-ից և 12.4 կարատանոց ադամանդե մատանի Harry Winston-ից.
Adele
Մյուս մրցանակակիրներին կարող եք ծանոթանալ «Գրեմմի» մրցանակաբաշխության կայքէջից (www.grammy.com),  իսկ ես կներկայացնեմ «Գրեմմի» 2012 լավագույն և վատագույն հանդերձանքները:

Լավագույն հանդերձանքները.

Երգչուհի Fergie-ն կրում էր նարնջագույն զգեստ Jean Paul Gaultier-ից.


Fergie






















Թեպետ ինձ դուր չեկան Katy Perry-ի կապույտ վարսերը, բայց զգեստը, որի հեղինակը լիբանանցի դիզայներ Elie Saab-ն էր, իսկապես գեղեցիկ էր.



Katy Perry
Լիբանանցի մեկ այլ դիզայների` Zuhair Murad-ի զգեստներն էին կրում  դերասանուհի Kate Beckinsale-ը և Taylor Swift-ը.

Kate Beckinsale
Taylor Swift
Victoria's Secret model Lily Aldridge
Carrie Underwood
Paris Hilton
Kelly Rowland
Երգչուհի Ռիհանան էլ ներկայացավ իր նոր սանրվածքով և սև երկար զգեստով դիզայներ Giorgio Armani-ից.

Rihanna
Իսկ այժմ վատագույն հանդերձանքները.

Երբևիցե չեմ լսել, թե ինչպես է երգում երգչուհի Robyn-ը...հուսով եմ այնքան ահավոր չէ, որքան նրա հանդերձանքը.


Robyn
Իսկ թե ինչպես հայտնվեց ռուս երգչուհի Սաշան Գրեմմի մրցանակաբաշխությանը, ինձ համար գաղտնիք մնաց, բայց նա առիթը բաց չթողեց իրեն մի լավ ցուցադրելու. 

Sasha Gradiva
Անճաշակ հանդերձանքների սիրահար Lady Gaga-ն ներկայացավ սև զգեստով դիզայներ Versace-ից.

Lady Gaga
Տարօրինակ հանդերձանքով ներկայացավ նաև ռեփ երգչուհի Nicki Minaj-ը, որին ուղեկցում էր Հռոմի Պապի նմանակը.

Nicki Minaj

No comments:

Post a Comment