header

Wednesday, November 14, 2012

Բիանկա Բալտին ներկայացնում է Dolce & Gabbana-ի “Mamma” զարդերի հավաքածուն

Dolce & Gabbana իտալական նորաձևության տան մուսան՝ Բիանկա Բալտին (Bianca Balti) նորից դարձել է նորաձևության տան գովազդային արշավի գլխավոր հերոսուհին՝ ներկայացնելով “Mamma” ոսկյա զարդերի հավաքածուն:

Դիզայներներ Դոմենիկո Դոլչեն և Ստեֆանո Գաբբանան մեծարում են յուրաքանչյուրի կյանքում ամենակարևոր կնոջը՝ մորը: Բարի աչքերով, պայծառ ժպիտով մոր դերում հանդես եկող Բիանկան ֆոտոշարքում կրում է դիզայներների սիրելի և անվերապահ սիրո խորհրդանիշ ծաղկի՝ վարդի տեսքով ոսկյա զարդեր:

Լուսանկարիչն է Ջիամպոլո Սգուրան (Giampaolo Sgura): 











No comments:

Post a Comment