header

Wednesday, October 26, 2011

Dany Mizrachi Haute Couture 2011 հարսանյաց զգեստների հավաքածուն

Մոդել Իրինա Շեյքը ներկայացնում է Dany Mizrachi Haute Couture 2011 հարսանյաց զգեստների հավաքածուն:  Այս շքեղ և սքանչելի զգեստները ստեղծված են նրանց համար, ովքեր նախընտրում են օրիգինալ և նախկինում երբևիցե չտեսնված զգեստ կրել իրենց կյանքի ամենագեղեցիկ օրը` հարսանյաց հանդեսին: Իսրայելցի դիզայների այս հավաքածուն իսկապես ցնցող է!
















Sunday, October 9, 2011

Ֆիլիպինցի դիզայներ Michael Cinco-ն

Այսօր ինձ համար բացահայտեցի ֆիլիպինցի մի դիզայների, ում զգեստները ինձ ուղղակի ապշեցրեցին: 
Նա Michael Cinco-ն է, ծնվել է Ֆիլիպիններում 1971 թվականին.


Michael Cinco
1997թ.-ին տեղափոխվում է Դուբայ աշխատելու, իսկ 2002թ.-ին մեկնում Լոնդոն` հեղինակավոր Central Saint Martin-ի արվեստի դպրոցում նորաձևության դասընթացներ անցնելու նպատակով: 2003թ.-ին վերադառնում է Դուբայ` բացելու իր սեփական նորաձևության տունը: 
Այժմ նա Michael Cinco Haute Couture-ի գեղարվեստական ղեկավարն է, որը հիմնականում կենտրոնանում է հարսանյաց և օրիգինալ երեկոյան զգեստների ստեղծման վրա:


Madame Butterfly Collection

















Madame Butterfly Collection-ի լուսանկարները www.michaelcinco.com կայքից:

Wednesday, October 5, 2011

Nyasha Matohondze-ն Vogue Ճապոնիա ամսագրում

Vogue Ճապոնիայի 2011թ.-ի նոյեմբեր ամսվա համարում մոդել Nyasha Matohondze-ն է:
Լուսանկարիչ` Solve Sundsbo,
Ոճաբան` Katie Grand.
















Tuesday, October 4, 2011

The Pride of Britain մրցանակաբաշխություն 2011


Բրիտանիայի ամենահայտնի աստղերը հավաքվել էին մեծարելու Բրիտանիայի իրական աստղերին` հասարակ մարդկանց, ովքեր խիզախորեն հանդես են եկել աննախադեպ դժվար իրավիճակներում: 
The Pride of Britain մրցանակաբաշխությունը տեղի է ունենում յուրաքանչյուր տարի Միացյալ Թագավորությունում: Առաջին անգամ այն տեղի է ունեցել 1999թ.-ի մայիսին, Լոնդոնում:
Այս տարվա մրցանակաբաշխությանը ներկա էր X Factor նախագծի ժյուրիի անդամ նախկին Girls Aloud խմբի Շերիլ Քոլը, ով կրում էր մինչև հատակ հասնող էլեգանտ բաց վարդագույն զգեստ Victoria Beckham-ից.



Ականջօղերի ընտրությունը Շերիլը վստահել է Թվիթերում իր հետևողներն.



Ներկա էին նաև Spice Girls խմբի Մել Բին և Էմմա Բանտոնը, X Factor  նախագծից Թուլիսան և այլոք.
Emma Bunton
Melanie Chisholm (Mel B)
Amy Childs

Australian singer, actress
Holly Valance
Michelle Mone
Singer Una Healy & Rochelle Wiseman
Supermodel Elle Macpherson & Jade Thompson
Kimberley Walsh