header

Thursday, October 24, 2013

Vogue Fashion Dubai Experience

Հոկտեմբերի 10-ին Vogue Իտալիա ամսագիրը Դուբայում կազմակերպել էր իսկական նորաձևության տոն: Աշխարհի ամենամեծ մոլում` Dubai Mall-ում, հավաքվել էին բարձր նորաձության այնպիսի դեմքեր, ինչպիսիք են Ռոբերտո Կավալլին (Roberto Cavalli), Դոնատելլա Վերսաչեն (Donatella Versace), Նաոմի Քեմփբլը (Naomi Campbell), Victoria's Secret-ի մոդել Կառոլինա Կուրկովան (Karolina Kurkova), DSQUARED² ապրանքանիշի հիմնադիրներ և դիզայներներ Դին և Դեն եղբայրները (Dean and Dan Caten), Vogue Իտալիա ամսագրի գլխավոր խմբագիր Ֆրանկա Սոզանին (Franca Sozzani) և նորաձևության աշխարհի այլ հայտնի դեմքեր:

Իրադարձության կազմակերպիչները՝ Franca Sozzani-ն և
Emaar կազմակերպության նախագահ 
Mr. Mohamed Alabbar-ը
Roberto Cavalli-ն անցնում է կարմիր գորգի վրայով
Dean & Dan Caten եղբայրներն անցնում են
կարմիր գորգի վրայով
Franca Sozzani, Philipp Plein 
Franca Sozzani & Donatella Versace
Franca Sozzani & Roberto Cavalli
Dean & Dan Caten
Karolina Kurkova
Philipp Plein
Vogue Fashion Dubai Experience. ահա այսպես էր վերնագրված իրադարձությունը, որի ընթացքում տեղի ունեցան նորաձևության ցուցադրություններ: Andrea Incontri-ն Իտալիայից, Simone Rocha-ն Իռլանդիայից, Ituen Basi-ն Նիգերիայից, Julia Voitenko-ն և Daria Golevko-ն Ռուսաստանից, Wadha Al- Hajri-ն Քաթարից, Razan Alazzouni-ն և Ashi Studio-ն Սաուդյան Արաբիայից և Lulwa Al Amin-ը Բահրեյնից ներկայացրեցին իրենց հավաքածուները:


Այս գեղեցիկ իրադարձությանն ականատես եղա նաև ես.

me at VFDE
me in Dubai
me in Dubai

Շրջելով սրահներով՝ տեսա Dolce & Gabbana-ի, Versace-ի, Armani-ի, Valentino-ի, Giambattista Valli-ի, Chanel-ի, Dior-ի, Elie Saab-ի, Jean Paul Gaultier-ի և Givenchy-ի հավաքածուներից այս շքեղ զգեստները.
Atelier Versace
Giorgio Armani Prive
Chanel Haute Couture
Dolce & Gabbana





Giambattista Valli
Givenchy Haute Couture
Valentino Haute Couture
Valentino Haute Couture
Իրադարձությանը ներկայացված էին նաև Vogue Իտալիա ամսագրի 50 ամենահայտնի շապիկները.

me

me
Այցելուներին հնարավորություն ընձեռնվեց հայտնվել Vogue ամսագրի շապիկին:)))

Իսկ այստեղ տեղի էր ունենում նկարահանումը.



Roberto Cavalli խանութում.




Dolce & Gabbana խանութի դիմաց մոդելները ողջունում էին անցորդներին.



Նորաձևության շունչն ամենուր էր.

Ավելի ուշ VIP հյուրերը տեղափոխվեցին Armani հյուրանոց գալա ճաշկերույթի, որի ընթացքում մոտավորապես 1.25 միլիոն դոլար հավաքվեց Dubai Cares բարեգործական կազմակերպության համար, որը հոգում է զարգացող երկրների երեխաների կրթության և առողջության մասին: 


Donatella Versace, Riccardo Tisci, Franca Sozzani and Naomi Campbell 
Donatella Versace
Naomi Campbell

Roberto Cavalli
Karolina Kurkova
Ճաշկերույթին իր գեղեցիկ կատարումներով հանդես եկավ իտալացի տենոր Vittorio Grigolo-ն.

Vittorio Grigolo