header

Sunday, February 27, 2011

Ով է ավելի նորաձև?

Լուսանկարներում երգչուհիներ Էմմին և Սիրուշոն են:
Ով է ավելի նորաձև?
Քվեարկեք կամ թողեք ձեր մեկնաբանությունները.

Emmy Vs Sirusho
Sirusho
Sirusho
Sirusho
Emmy
Emmy
Emmy

Monday, February 21, 2011

InStyle ամսագրի կողմից ներկայացված Օսկարի 10 լավագույն զգեստները

Փետրվարի 27-ին տեղի կունենա Օսկարի 83-րդ Ամենամյա մրցանակաբաշխությունը: 
Մինչ այդ իրադարձությունը տեղի կունենա, եկեք տեսնենք InStyle ամսագրի կողմից ներկայացված տարբեր ժամանակների Օսկարի մրցանակաբաշխության 10 լավագույն զգեստները.


10. Երբ արտիստը սիրահարվում է իր սուբյեկտին, հաճախ ստեղծագործության արդյունքը կատարյալ է լինում, ինչպես այն զգեստը, որը Վալենտինոն ստեղծեց Ջենիֆեր Գարների համար 2004 թվականին: Կիսաշրջազգեստը 2 շերտերից էր կազմված, իսկ պոչը անվերջ շարունակվում էր: Ավելի քան 300 ժամ է պահանջվել հագուստը ստեղծելու համար: 

10. Jennifer Garner
in Valentino
9. Դայան Լեյնի համար 2003 թ.-ին Օսկար դե լա Ռենտան վերցրել էր 2 զգեստ` մեկ հիասքանչ զգեստ ստեղծելու համար: Զգեստի ստեղծման գաղափարը 2 զգեստներից էր առաջացել` վերին մասի ոգեշնչման աղբյուր էր հանդիսացել մեկ ուսանի կոկտելային զգեստը` թափանցիկ ասեղնագործ մետաքսյա շղարշով, իսկ ստորին մասը` կոնքերից ներքև ֆանտաստիկ փետուրներով ասեղնագործ զգեստը: Արդեն 7 տարի է անցել, բայց դեռ շարունակում ենք խոսել այդ զգեստի պատմության մասին և հիանում Դայանի գեղեցկությամբ:    

9. Diane Lane
in Oscar de la Renta
8. "Այս զգեստի համար ինձ և Գվինեթին համատեղեց սերը դեպի զգայական պարզությունը: Նա գիտակցում է,  որ զսպվածությունը կատարյալ ոճի մասն է",- ասում է Քելվին Քլեինը: "Նրա անփույթ, կանացի սանրվածքը կատարյալ էր զգեստի հետ, որը ստեղծված էր ցուցադրելու կնոջը և ոչ թե դիզայներին":
Narineh's Fashion Blog- միակ զգեստը, որի ԼԱՎԱԳՈՒՅՆ լինելու հետ ոչ մի կերպ չեմ համաձայնվում:

8. Gwyneth Paltrow
 in Calvin Klein
7. Ծովում շատ ձկներ կան, բայց նրանցից ոչ մեկը չէր կարող Նեպտունին այնպես նախանձելու առիթ տալ, ինչպես Մարիոն Կոտիլարդը այս գեղեցիկ 2008 թ.-ի զգեստով: "Մարիոնը ի սկզբանե հասարակ զգեստ էր ուզում, բայց ես ուզում էի, որ բոլորը տեսնեին այն կնոջը, որին ես էի տեսնում", - ասում է Ժան Պոլ Գոտիեն: "Ես ցույց տվեցի նրան այս ջրահարս զգեստի էսքիզները, և նա սիրեց այն":

7. Marion Cotillard
in Jean Paul Gaultier
6. "Ես իսկապես սիրում եմ Պենելոպեին, հատկապես Պեդրո Ալմոդովարի ֆիլմերում, որտեղ միշտ երևում է նրա անդիմադրելի հմայքը".- ասում է Կառլ Լեգերֆելդը: "Այս զգեստը ստեղծելու համար 200 ժամ է պահանջվել, ամբողջը փետուր և կապույտ օրգանզա. շքեղ գույն Պենելոպեի համար": 

 6. Penelope Cruz
 in Chanel Haute Couture

5.  "Ես սիրում եմ Քեյթին: Նա իսկական Վերսաչե աղջիկ է",- Հոլիվուդի սիրելիներից մեկի` Քեյթ Հադսոնի մասին ասում է Դոնատելլա Վերսաչեն: "Նա գիտի, թե ինչ է իրեն սազում": Յուրաքանչյուր ժանյակի կտոր ասեղնագործվել է այս Վերսաչե զգեստի վրա: Հենց առաջին փորձարկումից, զգեստը միայն նրան էր պատկանում:

5. Kate Hudson
 in Atelier Versace
4. Շառլիզ Թերոնի 2000թ.-ի Վերա Վանգ նարնջագույն զգեստն ուներ խոր բացվածք առջևից և ետևից, որն, ըստ դիզայների, ավելի անսպասելի դարձրեց այն: "Զգեստը կատարյալ չէր լինի, եթե Շառլիզը կատարյալ կառուցվածք չունենար",-ասում է դիզայները: 

4. Charlize Theron
in Vera Wang
3. Այս 2009թ-ի սադաֆի երանգներով զգեստը համապատասխանում էր Էն Հեթվեյի լայն ժպիտին: "Էնն այնքան սիրելի է և եթերային, նա հիշեցնում է ինձ Հոլիվուդի Ոսկե տարիների դերասանուհիներին",- ասում է Ջիորջիո Արմանին: "Այդ պատճառով ես նրան փերի- ջրահարս դարձրեցի` պարզ և գեղեցիկ": Զգեստը զարդարված էր Սվարովսկի բյուրեղապակիներով և կարծես նրա 2-րդ մարմինը լիներ: 

3. Anne Hathaway
in Giorgio Armani Prive
2. Ռենեի 2004 թվականի ճերմակ զգեստի մեծ բանտիկը հիանալի անակնկալ էր: "Ես կրկնօրինակեցի բանտիկը իմ հարսանյաց հագուստների շարքում և դրանք երբևէ ստեղծածս ամենալավ վաճառվող հարսանյաց զգեստները եղան",-ասում է Կառոլինա Հերերան:

2. Renee Zellweger
in Carolina Herrera
1. "Ես նորեկ էի Դիորի մեծ տանը, և կային մարդիկ, ովքեր չէին հավատում, որ ես կստեղծեմ այն",- ասում է Ջոն Գալիանոն Նիկոլ Քիդմանի1997թ-ի զգեստի մասին: "Նիկոլը նման էր աստվածուհու և ցույց տվեց աշխարհին, որ հավատում է ինձ: Ես միշտ հրապուրվել եմ Հոլիվուդով, և նրա համար զգեստ ստեղծելը մեծ պատիվ էր ինձ համար: Նա էլեգանտ և անմոռանալի տեսք ուներ": 

1. Nicole Kidman
 in Dior

Friday, February 18, 2011

Անջելա Ավանեսյանի ստեղծած զգեստը "Օսկար"-ի բեմին

Մեր հայրենակցուհի Անջելա Ավանեսյանի ստեղծած զգեստը հնարավոր է հայտնվի Օսկար-ի մրցանակակիներին մրցանակ հանձնող մոդելի հագին, և դրան կարող եք նպաստել դուք` քվեարկելով այստեղ` http://oscar.go.com/award-show/designer-challenge/vote



Angela Avanesyan

"Oscars Designer Challenge" մրցույթը արդեն 3 տարի է, ինչ տեղի է ունենում, և այս տարի այդ մրցույթին մասնակցում է նաև 23 ամյա Անջելա Ավանեսյանը:   
"Օսկար"- ի երկրպագուները և նորաձևության սիրահարները կարող են քվեարկել իրենց սիրելի մասնակից դիզայների օգտին օրը մեկ անգամ: 






Tuesday, February 15, 2011

Grammy 2011 best dresses

Փետրվարի 13-ին Լոս Անջելեսում տեղի ունեցավ Գրեմմի 2011 մրցանակաբաշխությունը։ Իմ նախընտրած լավագույն հանդերձանքները.

Kim Kardashian
Kim Kardashian
Ciara
Ciar
J Lo
Nicole Kidman
Selena Gomez
Kristine Elezaj
Melanie Fiona
Lea Michele
Heidi Klum

Thursday, February 3, 2011

Addy Van Den Krommenacker

Հոլանդացի դիզայներ Addy Van Den Krommenacker-ը իր առաջին հավաքածուն ներկայացրել է 2001 թվականին և արժանացել մամուլի բարյացակամ վերաբերմունքին։ 


Addy van den Krommenacker՛s first collection presented in 2001 and received favorable reviews from the press.

2008 թվականին նրա հավաքածուն ներկայացվեց հանրաճանաչ "America՛s Next Top Model" հեռուստաշոուի եզրափակիչ ցուցադրության ժամանակ, որը հեռարձակվում էր աշխարհի 130 երկրներում։ Նա նաև զգեստ է մոդելավորել հայտնի մոդել և պրոդյուսեր Թայրա Բենքսի համար: 


In 2008 his collection was showed during the final runway show for the popular television show "America՛s Next Top Model" to be aired in 130 countries all over the world. He also designed a dress for model and producer Tyra Banks.