header

Friday, April 17, 2015

Համաշխարհային աստղերը աջակցում են հայ ազգին

Լուսանկարում ռեփփեր Xzibit-ն է՝ "We Are Still Here" ("Մենք դեռ այստեղ ենք") շապիկով.


Անցած և նախանցած տարիներին ռեփփեր The Game-ը ցույց էր տվել, որ նույնպես աջակցում է հայ ազգին՝ կրելով "Our Wounds Are Still Open" ("Մեր վերքերը դեռ բաց են") շապիկ.






Շապիկների հեղինակը ամերիկահայ ռեփփեր R-Mean-ն է:
Այս շապիկներից կարող եք ձեռք բերել www.shop1915.com կայքում:



Լուսանկարում Սերժ Թանկյանն է System Of A Down խմբից և ռեփփեր R-Mean-ը:

Friday, April 10, 2015

Քարդաշյանները Գեղարդում: Kardashians in Geghard

Երեկ Քարդաշյաններն այցելեցին Գեղարդի վանք: Վերջապես Քանյե Ուեսթին մեկը ուշադրություն դարձրեց)).






Գեղարդում Քարդաշյանների համար այսպիսի սեղան էին պատրաստել.


Քլոին և դիմահարդար Մարիոն.


Thursday, April 9, 2015

Քարդաշյանները Հայաստանում: Kardashians in Armenia

Երեկ Երևան ժամանեց իրական շոուների աստղ Քիմ Քարդաշյանը ամուսնու՝ ռեփեր Քանյե Ուեսթի, դստեր՝ Նորթի և քրոջ՝ Քլոի հետ: Զվարթնոց օդանավակայանում նրանց դիմավորեցին աղ ու հացով, որտեղից տեղափոխվեցին Մարիոթ հյուրանոց.




Ավելի ուշ Քիմը և Քանյեն դստեր հետ ճաշեցին Հյուսիսային պողոտայի ռեստորաններից մեկում.



Իսկ այսօր Քիմը և Քլոին զբոսնեցին Կասկադում, Հաղթանակի զբոսայգում.







Wednesday, April 1, 2015

Ամալ Ալամուդին Քլունի: Նորաձևության սիրահարների նոր կուռքը

Նա խելացի է, հաջողակ և նորաձև: Նա մարդու իրավունքների պաշտպան և ակտիվիստ Ամալ Ալամուդինն է, ով հայտնի դարձավ նորաձևության աշխարհին հոլիվուդյան դերասան Ջորջ Քլունիի հետ ամուսնությունից հետո: 
Ամալ Ալամուդինը ծնվել է Լիբանանում 1978 թվականին, 2 տարեկանում ընտանիքով տեղափոխվել են Մեծ Բրիտանիա: Նրա պաշտպանյալներն են եղել WikiLeaks կայքի հիմնադիր Ժուլիան Ասանժը, Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլիա Տիմոշենկոն, նա նաև պաշտպանել է Հայաստանի շահերը Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Շվեյցարիան Փերինչեքի դեմ գործում: Նրա լավագույն հանդերձանքները ստորև.