header

Monday, April 15, 2013

MTV Movie Awards 2013 Վատագույն Հանդերձանքներ

Ապրիլի 14-ին տեղի ունեցած MTV Movie Awards մրցանակաբաշխությունն այս տարի աչքի ընկավ վատագույն հանդերձանքներով: MTV Movie Awards մրցանակաբաշխությանն աստղերը առիթը բաց չեն թողնում զվարճալի հանդերձանքներով ներկայանալու, սակայն նրանցից ոմանք անցնում են սահմանները: Երեկվա մրցանակաբաշխությունը դրա վառ ապացույցն էր: Ահա այն վատագույն հանդերձանքներից մի քանիսը, որոնք առանձնացրել եմ.


Երեկույթի ամենավատ հանդերձանքը կրում էր երգչուհի Ke$ha-ն՝ գոթական դիմահարդարմամբ,  ճերմակ վարսերով, տափանցիկ տաբատով.
Ke$ha
Hana Mae Lee-ն իր հանդերձանքը փչացրել էր ծխախոտի մնացորդ հիշեցնող ահա այսպիսի գլխարկով.
Hana Mae Lee
Jersey Shore իրական շոուի աստղ, փայլփլուն քարերի սիրահար Snooki-ն անդավաճան էր իր ոճին.
Snooki
Քերի Ուաշինգթոնն այս անգամ մի փոքր սխալ էր թույլ  տվել՝ կրելով ահա այս անհասկանալի զգեստը Michael Kors-ից: Նա կրում էր մատանի Jennifer Fisher-ից և ականջօղեր Vhernier-ից.

Kerry Washington
Կատակերգու դերասան Ուիլ Ֆարելին կարելի է ներել այս զվարճալի հանդերձանքի համար.

Will Ferrell
Հերթական վատագույն հանդերձանքը.

Chloe Moretz
Ավստրալացի երգչուհի Քայլի Մինոուգին հազվադեպ կարելի է տեսնել նմանատիպ հանդերձանքով.


Kylie Minogue
Մրցանակաբաշխությանը ներկա այլ աստղեր.

Selena Gomez
Brad Pitt
Bradley Cooper
Crystal Reed
Jordana Brewster
Holland Roden
Emma Watson
Karlie Kloss in Alexander Wang
Kim Kardashian
Melanie Iglesias
Macklemore
Zachary Quinto, Zoe Saldana and Chris Pine presented an award
Zoe Saldana
Zac Efron

Saturday, April 13, 2013

Վիեննայի ֆիլհարմոնիկ նվագախմբի համերգին

Ապրիլի 11-ին ներկա էի անկրկնելի մի համերգի. «Երևանյան հեռանկարներ» երաժշտական միջազգային փառատոնի շրջանակներում կազմակերպված Վիեննայի ֆիլհարմոնիկ նվագախմբի համերգն էր: 

Vienna Philharmonic Orchestra
Այն ղեկավարում էր 11 «Գրեմմի» մրցանակների արժանացած ամերիկացի հռչակավոր դիրիժոր Մայքլ Թիլսոն Թոմասը, իսկ մենակատարը հանրահայտ դաշնակահար Եֆիմ Բրոնֆմանն էր։
Համերգի ընթացքում հնչեցին Ֆրանց Շուբերտի և Յոհաննես Բրամսի ստեղծագործություններից:

Կանանց մեկամսյակի առթիվ ստացած այս անկրկնելի նվերը միակը չէր: Համերգին կրում էի ահա այս գեղեցիկ Swarovski ականջօղերը, որոնք, ինչպես նաև համերգի հրավերը, ստացել էի ընկերոջիցս <3




Այս ականջօղերից կրում է նաև Ջեննիֆեր Լոպեզը իր և Pitbull-ի "On the floor" երգի տեսահոլովակում: Նա սքանչելի է.