header

Wednesday, December 29, 2010

Կավալլի ակումբը Դուբայում (Cavalli club in Dubai)

2009 թվականին Ռոբերտո Կավալլին Դուբայում բացեց իր առաջին ակումբը քաղաքի ամենաէլեգանտ փողոցներից մեկում` Sheikh Zayed փողոցում գտնվող Fairmont հյուրանոցում: 

In 2009 Roberto Cavalli opened his first club in Dubai at the prestigious Fairmont Hotel on Sheikh Zayed Road, one of the city’s most elegant streets.


Ակումբը զարդարված է Սվարովսկի բյուրեղապակիներով, որոնք պերճաշուք տեսք են տալիս սրահին:  

The club is decorated with Swarovski crystals which create opulent look to the hall.


Կավալլի ակումբի վերին հարկում գտնվում է իտալական ռեստորան և սուշի բար, որտեղ հյուրերը կարող են թիկնել կենդանական նախշերով փափուկ բազմոցներին ցածր սեղանների առջև:

On the top floor of Cavalli Club is an Italian restaurant and a sushi bar where guests can recline on animal printed upholstered sofas in front of low tables.


Այստեղ կա նաև լաունջ բար` էքզոտիկ թեթև սնունդով և ակումբային երաժշտության ուղեկցությամբ: Առաջին հարկում` մեծ մուտքի սրահում բուտիկ կա, որը առաջարկում է հատընտրյալ շքեղ արտադրանքներ զարդեղենից սպասքեղեն, շոկոլադներ: 

There is also a lounge bar with exotic light food and DJ music here. On the ground floor, a grand entrance hall there is a boutique that offers selective luxury products from jewellery to designer dinnerware, to chocolates.
Roberto Cavalli






Վհուկ Ջենիս Դիքինսոն

Էքսցենտրիկ պահվածքով հայտնի ամենաառաջին թոփ-մոդելներից մեկը` 55-ամյա Ջենիս Դիքինսոնը հեռուստադիտողին ծանոթ է այնպիսի իրական շոուներից, ինչպիսիք են “Վհուկ Ջենիսի նորաձևության դպրոց” և “Թոփ-մոդել ամերիկյան ձևով”  շոուները:

Janice Dickinson
“Զբաղվում եմ մեդիտացիայով և յոգայով յուրաքանչյուր օր 80 րոպե, շատ եմ քայլում ոտքով և ուտում եմ միայն օրգանական սննդամթերք` ձուկ, հավ կամ հնդկահավ աղցաններով, գազարի հյութով”,- պատմում է Ջենիսը: 




Նորաձևության վետերան Ջենիսը չի թաքցնում իր սերը պլաստիկ վիրաբուժության հանդեպ: Առաջին վիրաբուժությունը նա արել է 32 տարեկան հասակում, իսկ 40 տարեկանից իր իսկ հայտարարությամբ “գրանցվել է” բոտոքսում, այդ ժամանակից ի վեր աստղը ներարկումներ է անում կես տարին մեկ:


Ջենիսը երիտասարդ տարիքում
“Ես կլինեմ երկրագնդի ամենաշքեղ դիակը”,-կատակում է “վհուկ” Ջենիսը: “Եթե ինչ-որ բան ինձ գեղեցիկ  կդարձնի, ես միշտ կողմ եմ”,- ասում է Դիկինսոնը “պլաստիկայի” վերաբերյալ: 


Ջենիսը և Թայրա Բենքսը

Monday, December 27, 2010

Ով ավելի լավ տեսք ունի?

Լուսանկարում դերասանուհի և հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանն  է (1.), "Հայ սուպերսթար" նախագծից երգչուհի Իվետա Մուկուչյանը (2.) և երգչուհի, դերասանուհի ("Ուր է իմ տղամարդը" հեռուստասերիալ) Լուսինե Պողոսյանը (3.):
Շաբաթվա լավագույն տեսքն ընտրում եք դուք` մեկնաբանությունների և քվեարկության միջոցով:



Շաբաթվա լավագույն տեսք - Մայա Պողոսյան (Best Look of the Week - Maya Poghosyan)

Friday, December 24, 2010

BluMarine 2011 Spring/Summer

Այս շքեղ BluMarine Գարուն/Ամառ 2011 հավաքածուն, որը ցուցադրվել է Միլանի նորաձևության շաբաթվա ընթացքում, կոչվում է Թիթեռների թևեր` խորհրդանշելով եթերային գեղեցկությունը: 
This chiq BluMarine 2011 Spring/Summer collection at Milan Fashion Week was entitled ButterFly’s Wings to symbolize ethereal beauty. 



Մոդելավորողը Աննա Մոլինարին է, ում ոգեշնչել է 2011 թվականի գարնան բնությունը: 
The designer is Anna Molinari who was inspired by spring 2011 nature.
















Wednesday, December 22, 2010

Ով ավելի լավ տեսք ունի?




Լուսանկարում El Style ամսագրի կողմից կազմակերպված "30 ամենացանկալի հայերը 2010" մրցանակաբաշխության 2 հաղթողներն են` 1. Սոֆյա Պողոսյանը, 3. Սեդա Սարգսյանը, և El Style ամսագրի գլխավոր խմբագիր 3. Մայա Պողոսյանը: 


Շաբաթվա լավագույն տեսքն ընտրում եք դուք` մեկնաբանությունների և քվեարկության միջոցով:

Thursday, December 16, 2010

Խենթ Ջոն Գալիանո (Crazy John Galliano)

John Galliano

Նա մեր ժամանակների ամենաազդեցիկ մոդելավորողներից մեկն է: Ծնվել է Ջիբրալթարում 1960 թ.-ին, հայրը Ջիբրալթարից է, մայրը Իսպանիայից: 6 տարեկանում նա տեղափոխվում է Streatham` հարավարևմտյան Լոնդոն, իսկ ավելի ուշ` Brockley:
1987, 1994 և 1997 թվականներին  արժանանում է Տարվա Լավագույն Բրիտանացի Մոդելավորող կոչմանը: Նրա առաջին ցուցադրությունը 1989 թվականին էր` Փարիզյան նորաձևության շաբաթի ժամանակ:


He is one of the most influential  fashion designers of our time. Born in Gibraltar to a Gibraltarian father and a Spanish mother, Galliano moved to Streatham in southwest London at six and later to Brockley. He was awarded British Designer of the Year in 1987, 1994 and 1995. His first show was in 1989 as part of Paris Fashion Week.


1995 թվականի հուլիսին նա նշանակվում է որպես Givenchy նորաձևության տան մոդելավորող` այդպիսով դառնալով Ֆրանսիական նորաձևության տան ղեկավար առաջին բրիտանացի մոդելավորողը: 1996 թ.-ի հունվարի 21-ին Գալիանոն ներկայացնում է իր առաջին նորաձևության ցուցադրումը Givenchy նորաձևության տան համար: Հավաքածուն բարձր գնահատանքի է արժանանում նորաձևության քննադատների կողմից:
1996թ.-ի հոկտեմբերի 14-ին Գալիանոն տեղափոխվում է Christian Dior նորաձևության տուն` փոխարինելով իտալացի մոդելավորող Gianfranco Ferré-ին: Նրա առաջին ցուցադրությունը համընկավ Dior-ի 50-րդ տարելիցի հետ `1997թ.-ի հունվարի 20:


In July 1995, he was appointed as the designer of Givenchy  thus becoming the first British designer to head a French haute couture house. On 21 January 1996, Galliano presented his first couture show at the helm of Givenchy. The collection received high praise within the fashion critics.On October 14, 1996, Galliano moved to Christian Dior replacing Italian designer Gianfranco Ferré. His first couture show for Dior coincided with the label's 50th anniversary, on January 20, 1997.

Charlize Theron & Galliano
Charlize Theron & Galliano














Գալիանոն իր ստեղծագործություններում  իր սերն է արտահայտում  թատրոնի և կանացիության նկատմամբ: Նա Շառլիզ Թերոնին համարում է իր մուսան` ստեղծելով զգեստներ այնպիսի իրադարձությունների համար, ինչպիսիք են Ակադեմիական մրցանակաբաշխությունը, Ոսկե Գլոբուս Մրցանակաբաշխությունը: Շառլիզ Թերոնը նաև Dior-ի "J'Adore" օծանելիքի գովազդային արշավի մասն է, մինչ Riley Keough-ը` Էլվիս Փրեսլիի թոռնուհին, գլխավորում է Գալիանոյի "Miss Dior Cherie" օծանելիքի գովազդային արշավը:


He expresses his love of theatre and femininity in his creations. He considers Charlize Theron as his  muse and has been creating couture dresses for her to wear to events such as the Academy Awards and the Golden Globe Awards. She is also part of the ad campaign for Dior's "J'Adore" perfume, while Riley Keough, granddaughter of Elvis Presley, fronts his "Miss Dior Cherie" perfume.







Նորաձևության ցուցադրություններին նրա հավաքածուն ցուցադրել են վերջին 2 տասնամյակների այնպիսի էլիտար մոդելներ, ինչպիսիք են  Erin O'Connor-ը, Alek Wek-ը, Linda Evangelista-ն և Karen Mulder-ը: Հոլիվուդյան կինոաստղեր Քեյթ Բլանշետն ու Նիկոլ Քիդմանը նրա զգեստները  հաճախակի կրել են Ակադեմիական մրցանակաբաշխության ժամանակ:


His couture shows have featured models of the last two decades such as Erin O'Connor, Alek Wek, Linda Evangelista, and Karen Mulder. Hollywood film stars Cate Blanchett and Nicole Kidman have frequently worn dresses created by him to the Academy Awards.











Wednesday, December 15, 2010

68-րդ Ամենամյա Ոսկե Գլոբուս մրցանակաբաշխության թեկնածուներն արդեն հայտնի են

Արդեն հայտնի են 68-րդ Ոսկե Գլոբուս մրցանակաբաշխությանն առաջադրված թեկնածուները: Ծանոթացեք նրանց՝ հետևելով http://www.goldenglobes.org/nominations/ հղմանը:
Իսկ մինչ 68-րդ մրցանակաբաշխությանը կիմանանք, թե ովքեր հաղթեցին, ինչպիսի տեսք ունեին, վերհիշենք 2010 թվականի Ոսկե Գլոբուսի կարմիր գորգին փայլող աստղերին.
Christina Hendricks
Kate Hudson
Christina Aguilera
Nicole Kidman
Halle Berry
Sandra Bullock
Fergie
Kristen Bell
Ginnifer Goodwin