header

Tuesday, November 29, 2011

HC Inspires YOUR LOOK մրցույթին ճանաչվեցի հաղթող!!:)

Այսօր առավոտյան արթնացա հիասքանչ լուրով` Huitante-Cinq ապրանքանիշի կազմակերպած HC Inspires YOUR LOOK նորաձևության բլոգերների մրցույթին ճանաչվեցի հաղթող! 


Ինձ հետ մրցում էին նորաձևության բլոգերներ Իսպանիայից, Արգենտինայից, Գերմանիայից, ԱՄՆ-ից, Լեհաստանից, Կանադայից: Առաջին փուլում հավաքեցի ամենաշատ ձայները` մտնելով 10 լավագույնների մեջ: Իսկ երկրորդ փուլում ժյուրին 10 լավագույններից հենց իմ լուսանկարն ընտրեց որպես հաղթող: 


Մրցանակը Huitante-Cinq ապրանքանիշի այն պայուսակն է, որը ես ընտրել էի որպես ոգեշնչման աղբյուր.


Շնորհակալություն եմ ուզում հայտնել բոլոր նրանց, ովքեր քվեարկեցին իմ օգտին: Շատ մերսիիիիի :-***

Wednesday, November 23, 2011

Huitante-Cinq ապրանքանիշի նորաձև աքսեսուարները

Ինչպես արդեն գիտեք, մասնակցում եմ Huitante-Cinq ապրանքանիշի կազմակերպած նորաձևության բլոգերների մրցույթին, որին մասնակցում են նորաձևության բլոգերներ Իսպանիայից, ԱՄՆ-ից, Կոլումբիայից, Գերմանիայից, Լեհաստանից և Արգենտինայից: 


Huitante-Cinq-ը նորաձև աքսեսուարների ապրանքանիշ է, որը ստեղծվել է 2010 թվականին: HC պայուսակները պատրաստված են լավագույն նյութերից նորաձևության սիրահար կանանց և գործարար տղամարդկանց համար: 
Ահա իմ նախընտրած HC պայուսակները.
Մրցույթին, որպես ոգեշնչման աղբյուր, ընտրել էի հենց այս Rendez-vous կլաչը.


Rendez-vous
Alice
Alice
Huitante-Cinq ապրանքանիշն ունի նաև տղամարդկանց համար պայուսակներ, որոնցից ներկայացնում եմ իմ նախընտրածները.

Voyage 
Scout
HC պայուսակներ կարող եք ձեռք բերել` այցելելով Huitante-Cinq-ի առցանց E-Boutique http://www.huitantecinq.com/store/ հասցեով: 

Huitante-Cinq ապրանքանիշի մասին լրացուցիչ տեղեկատվության համար կարող եք այցելել` www.huitantecinq.com

Իսկ վերջում չմոռանաք քվեարկել իմ նկարի օգտին` https://www.facebook.com/photo.php?fbid=238777529518708&set=a.225703464159448.58512.103554499707679&type=1&theater հղմանը սեղմելով :)

Saturday, November 19, 2011

Karlie Kloss-ը Vogue Գերմանիայի համար

Vogue Գերմանիայի 2011թ.-ի դեկտեմբեր ամսվա համարում 19-ամյա Karlie Kloss-ն է, որն այս տարի միացավ Victoria's Secret-ի թիմին: Լուսանկարներում Karlie Kloss-ը կրում է Gucci-ի, Nina Ricci-ի, Alexander McQueen-ի, Celine, Agent Provocateur-ի, Bottega Veneta-ի, Roberto Cavalli-ի, Ralph Lauren-ի, Prada-ի, DKNY-ի և այլ ապրանքանիշերի էլեգանտ աշնանային հանդերձանքներ:
Լուսանկարիչն է Alexi Lubomirski-ն:

















Monday, November 14, 2011

Քվեարկեք իմ օգտին :)

2 օր առաջ հրավեր ստացա մասնակցելու Huitante-Cinq աքսեսուարների բրենդի կողմից կազմակերպված նորաձևության բլոգերների մրցույթին: Ներկայացրեցի մի կերպար` ոգեշնչված HC Rendez-Vous պայուսակով:
Այս նկարի օգտին կարող եք քվեարկել` հետևելով https://www.facebook.com/photo.php?fbid=238777529518708&set=a.225703464159448.58512.103554499707679&type=3&theater հղմանը և սեղմելով "LIKE":  Ահա նկարս.




Մրցույթին կարող եք մասնակցել նաև դուք` ուղարկելով ձեր ստեղծած կերպարը atelier@huitantecinq.com էլ. փոստի հասցեին: Մրցույթի կանոններին կարող եք ծանոթանալ հետևելով այս հղմանը` http://www.huitantecinq.com/main/hc-inspires-your-look-fans-fashion-blog-readers-regulations/

Friday, November 11, 2011

I LIKE IT :)

11.11.11 11:11 Սիրուշոն ներկայացրեց իր նոր տեսահոլովակը: Նորաձև է, ինչպես միշտ:) I LIKE IT!!!






Tuesday, November 8, 2011

Տարվա Գլամուրային Կանայք 2011

Այս տարի` նոյեմբերի 7-ին, ինչպես յուրաքանչյուր աշուն, «Գլամուր» ամսագիրը կազմակերպել էր «Տարվա Գլամուրային Կանայք» մրցանակաբաշխությունը: Մրցանակաբաշխության 21-րդ տարելիցին ներկա էին ամենագլամուրային կանայք` Ջենիֆեր Լոպեզը, Ջենիֆեր Էնիսթոնը, Ջեսիկա Ալբան, Լեա Միշելը, Էմմա Սթոունը և այլոք.

J Lo
Jennifer Aniston
Kerry Washington
Jessica Alba
J Lo, designer Donatella Versace and Glamour magazine editor in chief Cindi Leive
Emma Stone
Lea Michele

Monday, November 7, 2011

MTV Europe Music Awards 2011

Նոյեմբերի 6-ին Բելֆասթում (Մեծ Բրիտանիա) տեղի ունեցավ  MTV Europe Music Awards 2011-ը: 
Այս մրցանակաբաշխությունը տեղի է ունենում 1994 թվականից ի վեր, և ամեն անգամ փոխում հյուընկալ երկիրը: Մեծ Բրիտանիայում այն անց է կացվում արդեն 4-րդ անգամ (Լոնդոնում, Էդինբուրգում, Լիվերպուլում, իսկ այս տարի Բելֆասթում):

Ներկայացնում եմ իմ կողմից ընտրված լավագույն և վատագույն հանդերձանքները:
Սկսեմ լավագույններից.

Երգչուհի Սելենա Գոմեսը, ով մրցանակաբաշխության հաղորդավարուհին էր, 9 անգամ փոխեց հագուստը.
Selena Gomez
Selena Gomez

Bar Refaeli



Irina Shake


Jennifer Metcalfe
Իսկ այժմ վատագույնները.


Katy Perry
Lady Gaga
Snooki