header

Արևիկ Սիմոնյան

Ապրանքանիշը` Kivera Naynomis


Արևիկ Սիմոնյանը 2003թ.-ին ավարտել է Մոսկվայի Տեխնոլոգիական «OPT» քոլեջի դիզայնի բաժինը, ստեղծել 5 անհատական հավաքածու, մասնակցել բազմաթիվ միջազգային նորաձևության մրցույթների, ցուցահանդեսների և փառատոնների: 
Առաջին անգամ մասնակցել է Pret-a-Porter Yerevan գարուն-ամառ 2005 նորաձևության շաբաթին` ներկայացնելով կանացի հագուստի իր հավաքածուն InFashion-ի համար:
2006թ.-ի նոյեմբերին իր աշուն-ձմեռ 2006-2007 հավաքածուով մասնակցել է Pret-a-porter Yerevan նորաձևության շաբաթին:

2004 մասնակցել է Երևանում անցկացվող «Ռուսական Սիլուետ» մրցույթին, արժանացել մրցանակի: 
2004 Փարիզում մասնակցել է «Ռուսական օրեր Եվրոպայում» 8-րդ փառատոնին, ստացել մասնակցության դիպլոմ:
2004 Մոսկվայում մասնակցել է «Երիտասարդների նորաձևություն: 21-րդ դար» ցուցահանդեսին, ստացել մասնակցության դիպլոմ: 
2004 Մոսկվայում մասնակցել է երիտասարդ մոդելավորողների պրոֆեսիոնալ “Ecsersis, Creativeness” մրցույթին, գրավել 2-րդ տեղ:
2003-ին Մոսկվայում մասնակցել է երիտասարդ մոդելավորողների պրոֆեսիոնալ “Ecsersis, Pret-a-porter na Pokrovke” մրցույթին և  “Small Business and fashion industry” ցուցահանդեսին` ներկայացնելով «Փոքր արև սառը ջրում» հավաքածուն, ստացել հատուկ մրցանակ Swarovski ընկերության կողմից:


2003 Մոսկվայում մասնակցել է երիտասարդ մոդելավորողների ”New Russia. Unite world” 4-րդ միջազգային մրցույթին, ստացել մասնակցության դիպլոմ:

2003 Մոսկվայում մասնակցել է Ռուսաստանի մոդելավորողների միության կազմակերպած “Moscow Début” երիտասարդ մոդելավորողների մրցույթին, գրավել 3-րդ տեղ:
2002-ին Մոսկվայում մասնակցել է երիտասարդ մոդելավորողների պրոֆեսիոնալ “Pret-a-porter na Pokrovke” մրցույթին, ստացել մասնակցության դիպլոմ և մրցանակ:
2002-ին Սանկտ Պետերբուրգում մասնակցել է “Admiralteiskaya igra” երիտասարդ մոդելավորողների 8-րդ միջազգային մրցույթին, ստացել մասնակցության դիպլոմ:


Նա հանդերձանքներ է ստեղծել բազմաթիվ հայ աստղերի համար, այդ թվում` Սիրուշոյի, Անդրեի, Արմինկայի, Նազենի Հովհաննիսյանի, Ինգա և Անուշ Արշակյաների համար: