1987, 1994 և 1997 թվականներին արժանանում է Տարվա Լավագույն Բրիտանացի Մոդելավորող կոչմանը: Նրա առաջին ցուցադրությունը 1989 թվականին էր` Փարիզյան նորաձևության շաբաթվա ժամանակ:
1995 թվականի հուլիսին նա նշանակվում է որպես Givenchy նորաձևության տան մոդելավորող` այդպիսով դառնալով Ֆրանսիական նորաձևության տան ղեկավար առաջին բրիտանացի մոդելավորողը: 1996 թ.-ի հունվարի 21-ին Գալիանոն ներկայացնում է իր առաջին նորաձևության ցուցադրումը Givenchy նորաձևության տան համար: Հավաքածուն բարձր գնահատանքի է արժանանում նորաձևության քննադատների կողմից:
1996թ.-ի հոկտեմբերի 14-ին Գալիանոն տեղափոխվում է Christian Dior նորաձևության տուն` փոխարինելով իտալացի մոդելավորող Gianfranco Gianfranco Ferre-ին: Նրա առաջին ցուցադրությունը համընկավ Dior-ի 50-րդ տարելիցի հետ ` 1997թ.-ի հունվարի 20-ին:
Գալիանոն իր ստեղծագործություններում իր սերն է արտահայտում թատրոնի և կանացիության նկատմամբ:

Նորաձևության ցուցադրություններին նրա հավաքածուն ցուցադրել են վերջին 2 տասնամյակների այնպիսի էլիտար մոդելներ, ինչպիսիք են Erin O'Connor-ը, Alek Wek-ը, Linda Evangelista-ն և Karen Mulder-ը: Հոլիվուդյան կինոաստղեր Քեյթ Բլանշետն ու Նիկոլ Քիդմանը նրա զգեստները հաճախակի կրել են Ակադեմիական մրցանակաբաշխության ժամանակ:

![]() |
Drew Barrymore |
![]() |
Cameron Diaz |