header

Roberto Cavalli

Ռոբերտո Կավալլին ծնվել է իտալական փոքրիկ հանքագործական քաղաքում 1940 թվականի նոյեմբերի 15-ին: Հայրը աշխատում էր հանքահորում, իսկ մայրը տնային տնտեսուհի էր: Նրանք հասարակ ընտանիք էին, ապրում էին փոքրիկ տան մեջ: Սակայն 1944 թվականի հուլիսի 4-ին, մի խումբ գերմանացի զինվորներ ներխուժում են քաղաք, շրջապատում 90 տղամարդու և երիտասարդի, որոնց շարքում էր նրա հայրը, և կրակում նրանց բոլորին: Ապահով ու երջանիկ ընտանիքը կործանվում է:
Կավալլին մոր և ավագ քրոջ հետ տեղափոխվում է Ֆլորենցիա, որտեղ մայրը ածուխ է վաճառում: Հոր սարսափելի սպանությունը այնքան է ազդում Ռոբերտոյի վրա, որ նա դադարում է դպրոց հաճախել:
19 տարեկանում Կավալլին խորանում է արվեստի մեջ: Նա  ստիպված էր փող աշխատել, և անում էր դա` վաճառելով իր սեփական շապիկները դիզայներական նկարներով: Շուտով Կավալլին ստիպված է լինում աշխատել օրը 20 ժամ:


1970 թվականին, գրեթե պատահաբար, նա հայտնաբերում է կաշվի վրա տպելու տեխնիկան, որը և Hermès –ը, և Pierre Cardin-ը ցանկանում են գնել, բայց Կավալլին չի վաճառում: Փոխարենը նա ներկայացնում է իր սեփական հավաքածուն և սովորում կարևոր դաս: «Ես հասկացա, որ ինչպես իմ պապն էր ասում, ով հմուտ նկարիչ էր Ֆլորենցիայում, ես արտիստ եմ, և ոչ թե հագուստ ստեղծող»:
Կավալլին իր երկրորդ կնոջ մեջ գտավ կատարյալ անձնավորության: Եվա Դուրինգերը 18 տարեկան էր, երբ նրանք հանդիպեցին, իսկ Կավալլին` 37: Վերջինս այդ ժամանակ բաժանված էր և արդեն հաջողակ գործարար: Եվան ներկայացնում էր Ավստրիան Միսս Տիեզերք մրցույթում, որի ժուրիի անդամն էր Կավալլին: Այժմ 27 տարի է, ինչ նրանք միասին են, և ինչպես նշում է Կավալլին` Եվան ընկերության հիմքն է: 
Կավալլին սիրում է ձիավարությունը: 


Կավալլին վիճաբանություն առաջացրեց 2006 թվականին` որպես առաջին դիզայները, ով  հրապարակայնորեն հայտարարեց, որ ուզում է իր Գարուն 2006 հավաքածուի դեմքը դառնա Քեյթ Մոսսը, նրա` թմրամոլության հետ կապված սկանդալից անմիջապես հետո: 


«Ես զգացմունքային եմ. հեշտությամբ լաց եմ լինում ֆիլմից (նրա սիրելի ֆիլմը «Bergman’s Wild Strawberries»-ն է), երաժշտությունից (սիրում է Մոցարտ) կամ խոցված փոքրիկ կենդանիներից, և ես երբեք չեմ կարող վստահել մեկին, ով նույնը չի անում»:


Նա հագուստներ է ստեղծել այնպիսի երգիչ-երգչուհիների համար, ինչպիսիք են Շակիրան, Քրիստինա Ագիլերան, Մայքլ Ջեքսոնը, Ջեննիֆեր Լոպեզը:
Նա սիրում է իր զբոսանավում զվարճանալ ընկերների հետ, որոնց թվում են Սինդի Քրոուֆորդը, Նաոմի Քեմփբելը, Սթինգը, Բոնոն և, իհարկե, Վիկտորիա Բեքհեմը:


Cavalli & Victoria Beckham
Jennifer Lopez
Christina Aguilera

Megan Fox