header

Thursday, November 11, 2010

Bvlgari հանգստավայրը Բալիում

Ավանդական բալիական ոճը ժամանակակից իտալական դիզայնի հետ խառնված Bvlgari հանգստավայրը գտնվում է Բալիում `Պեկատու գյուղի Pura Luhur Uluwatu տաճարի սքանչելի ժայռային մասում: Եզակի դիրքավորված ծովափից ավելի քան 150 մետր բարձրության վրա` հանգստավայրն առաջարկում է անզուգական տեսարաններ դեպի Հնդկական օվկիանոս: Տեղակայված ժայռի և օվկիանոսի միջև`1.5 կիլոմետր երկարությամբ լողափը հասանելի է միայն հանգստավայրի վերելակի միջոցով:
Bvlgari հանգստավայրը Բալիում

Անտոնիո Ցիտտերիո և Գործընկերներ ճարտարապետների կողմից ձևավորված 59-վիլլա ունեցող հանգստավայրը արտացոլում է ավանդական բալիական դիզայնի ժամանակակից մեկնաբանությունը` փոխանցելով Bvlgari-ին բնորոշ իտալական ոճ:
 Հյուրանոցը կառուցվել և կահավորվել է հրաբխային քարերից, հարուստ էքզոտիկ փայտից և նուրբ կտորներից: Բնական հրաբխային քարերը օգտագործվում են պարտեզի և ինտերիերի պատերի համար, կարծր փայտանյութերը` վիլլաներում, բնական կանաչ սուբակումի քարը` բացօթյա  շատրվանների, լողավազանի համար: Սքանչելի բալիական հնությունների և էքզոտիկ արվեստի գործերի հավաքածուն ավելի քան 90 օրինակով` զարդարում են ամբողջ հանգստավայրը: Կահավորանքը և դեկորատիվ դետալները, ինչպիսիք են բաժակների, ափսեների հավաքածուն, կերամիկան, հյուսված կտորները ձևավորել և ներկայացրել են տեղական արտիստները և դիզայներները Bulgari-ի և Անտոնիո Ցիտտերիո և գործընկերների հետ համատեղ:


No comments:

Post a Comment