Աշխարհին նորաձևություն թելադրող Վիկտորյա Բեքհեմի 10 ամենահիշարժան հագուստները: 1. 2006 թ.-ին Վիկտորյա Բեքհեմը Թոմ Քրուզի և Քեյթի Հոլմսի հարսանեկան արարողությանը ժամանել էր տիպիկ դրամատիկ հանդերձանքով՝ տափակ լայնեզր թատերական գլխարկով, Քրիստիան Լաբուտան բարձրակրունկ կոշիկներով.
1
2. 2005 թ-ին Swarovski Fashion Rocks for The Prince's Trust իրադարձությանը Վիկտորյան կրում էր Ռոբերտո Կավալլի լայն բացվածքով զգեստ։ Նա լրացրել էր իր համարձակ արևադարձային զգեստը մեծ ապարանջանով, ոսկյա սանդալներով և թուխ արևայրուքով.
2
3. MTV Movie Awards 2003-ին երկարածամ Վիկտորիան կրում էր ճերմակ կորսետ-զգեստ: Ջրահարսի տեսք հաղորդող զգեստը դեռ եկար ժամանակ կմնա բոլորիս հիշողության մեջ.
3
4. 2007թվականի Տարվա գլամուրային կանայք մրցանակաբաշխությանը Վիկտորյան հավաքված ամբոխին ցնցեց իր կրակոտ վարտիքով, Ռոբերտո Կավալլի կորսետով, Շանել կարճ պիջակով և կաշվե ձեռնոցներով.
4
5. 2007 MTV Movie Awards-ին Վիկտորյան կրում էր զեբրա զգեստ: Նրա կրակոտ տեսքը լրացնում էին արծաթագույն աչք ծակող բարձրակրունկ կոշիկները և հոլիվուդյան արևայրուքը.
5
6. 2007 թվականի Շանել նորաձևության շոուի ժամանակ Վիկտորյան հպարտ տեսք ուներ իր զմրուխտյա զգեստի մեջ։ Ժիվենշի սև բարձրակրունկ կոշիկները և DVb ակնոցները ավարտուն տեսք էին հաղորդում նրա հոլիվուդյան տեսքին.
6
7. 2008-ին "Պոդիում" նախագծի 4րդ սեզոնի նորաձևության շոուին Վիկտորյան ներկայացել էր ցիտրուսային զգեստով: Նարնջագույն շլացուցիչ զգեստին կատարյալ տեսք էին հաղորդում հագուստին համապատասխան նարնջագույն թելիկներով կոշիկները.
7
8. 2008 CFDA Fashion Awards-ին Վիկտորյան ժամանել էր Մարկ Ջեքոբս շքեղ զգեստով: Լայն զգեստին ճիշտ համադրված գոտին թաքցնում էր նրա նիհար կազմվածքը: Այն լրացնում էին բրոնզե թելիկներով բարձրակրունկ կոշիկները և մեծ մատանիները.
8
9. 2009 թվականին 17րդ Ամենամյա Elton John AIDS Foundation's Academy Award-ին Վիկտորյան իր սեփական հավաքածուից ընտրել էր երկար պոչով շքեղ երեկոյան սև զգեստ.
9
10. 2009 Costume Institute Gala-ին Վիկտորյան ներկայացավ Մարկ Ջեքոբս զգեստով: Պուտավոր մինիին ավելի էին շքեղացնում երկար պոչը և ուսին զարդարված մեծ ծաղիկը: Շշմեցնող տեսքը լրացնում էին Լուի Վիտոն բարձրակրունկ կոշիկները և բրոնզե արևայրուքի փայլը.
No comments:
Post a Comment