header

Monday, February 21, 2011

InStyle ամսագրի կողմից ներկայացված Օսկարի 10 լավագույն զգեստները

Փետրվարի 27-ին տեղի կունենա Օսկարի 83-րդ Ամենամյա մրցանակաբաշխությունը: 
Մինչ այդ իրադարձությունը տեղի կունենա, եկեք տեսնենք InStyle ամսագրի կողմից ներկայացված տարբեր ժամանակների Օսկարի մրցանակաբաշխության 10 լավագույն զգեստները.


10. Երբ արտիստը սիրահարվում է իր սուբյեկտին, հաճախ ստեղծագործության արդյունքը կատարյալ է լինում, ինչպես այն զգեստը, որը Վալենտինոն ստեղծեց Ջենիֆեր Գարների համար 2004 թվականին: Կիսաշրջազգեստը 2 շերտերից էր կազմված, իսկ պոչը անվերջ շարունակվում էր: Ավելի քան 300 ժամ է պահանջվել հագուստը ստեղծելու համար: 

10. Jennifer Garner
in Valentino
9. Դայան Լեյնի համար 2003 թ.-ին Օսկար դե լա Ռենտան վերցրել էր 2 զգեստ` մեկ հիասքանչ զգեստ ստեղծելու համար: Զգեստի ստեղծման գաղափարը 2 զգեստներից էր առաջացել` վերին մասի ոգեշնչման աղբյուր էր հանդիսացել մեկ ուսանի կոկտելային զգեստը` թափանցիկ ասեղնագործ մետաքսյա շղարշով, իսկ ստորին մասը` կոնքերից ներքև ֆանտաստիկ փետուրներով ասեղնագործ զգեստը: Արդեն 7 տարի է անցել, բայց դեռ շարունակում ենք խոսել այդ զգեստի պատմության մասին և հիանում Դայանի գեղեցկությամբ:    

9. Diane Lane
in Oscar de la Renta
8. "Այս զգեստի համար ինձ և Գվինեթին համատեղեց սերը դեպի զգայական պարզությունը: Նա գիտակցում է,  որ զսպվածությունը կատարյալ ոճի մասն է",- ասում է Քելվին Քլեինը: "Նրա անփույթ, կանացի սանրվածքը կատարյալ էր զգեստի հետ, որը ստեղծված էր ցուցադրելու կնոջը և ոչ թե դիզայներին":
Narineh's Fashion Blog- միակ զգեստը, որի ԼԱՎԱԳՈՒՅՆ լինելու հետ ոչ մի կերպ չեմ համաձայնվում:

8. Gwyneth Paltrow
 in Calvin Klein
7. Ծովում շատ ձկներ կան, բայց նրանցից ոչ մեկը չէր կարող Նեպտունին այնպես նախանձելու առիթ տալ, ինչպես Մարիոն Կոտիլարդը այս գեղեցիկ 2008 թ.-ի զգեստով: "Մարիոնը ի սկզբանե հասարակ զգեստ էր ուզում, բայց ես ուզում էի, որ բոլորը տեսնեին այն կնոջը, որին ես էի տեսնում", - ասում է Ժան Պոլ Գոտիեն: "Ես ցույց տվեցի նրան այս ջրահարս զգեստի էսքիզները, և նա սիրեց այն":

7. Marion Cotillard
in Jean Paul Gaultier
6. "Ես իսկապես սիրում եմ Պենելոպեին, հատկապես Պեդրո Ալմոդովարի ֆիլմերում, որտեղ միշտ երևում է նրա անդիմադրելի հմայքը".- ասում է Կառլ Լեգերֆելդը: "Այս զգեստը ստեղծելու համար 200 ժամ է պահանջվել, ամբողջը փետուր և կապույտ օրգանզա. շքեղ գույն Պենելոպեի համար": 

 6. Penelope Cruz
 in Chanel Haute Couture

5.  "Ես սիրում եմ Քեյթին: Նա իսկական Վերսաչե աղջիկ է",- Հոլիվուդի սիրելիներից մեկի` Քեյթ Հադսոնի մասին ասում է Դոնատելլա Վերսաչեն: "Նա գիտի, թե ինչ է իրեն սազում": Յուրաքանչյուր ժանյակի կտոր ասեղնագործվել է այս Վերսաչե զգեստի վրա: Հենց առաջին փորձարկումից, զգեստը միայն նրան էր պատկանում:

5. Kate Hudson
 in Atelier Versace
4. Շառլիզ Թերոնի 2000թ.-ի Վերա Վանգ նարնջագույն զգեստն ուներ խոր բացվածք առջևից և ետևից, որն, ըստ դիզայների, ավելի անսպասելի դարձրեց այն: "Զգեստը կատարյալ չէր լինի, եթե Շառլիզը կատարյալ կառուցվածք չունենար",-ասում է դիզայները: 

4. Charlize Theron
in Vera Wang
3. Այս 2009թ-ի սադաֆի երանգներով զգեստը համապատասխանում էր Էն Հեթվեյի լայն ժպիտին: "Էնն այնքան սիրելի է և եթերային, նա հիշեցնում է ինձ Հոլիվուդի Ոսկե տարիների դերասանուհիներին",- ասում է Ջիորջիո Արմանին: "Այդ պատճառով ես նրան փերի- ջրահարս դարձրեցի` պարզ և գեղեցիկ": Զգեստը զարդարված էր Սվարովսկի բյուրեղապակիներով և կարծես նրա 2-րդ մարմինը լիներ: 

3. Anne Hathaway
in Giorgio Armani Prive
2. Ռենեի 2004 թվականի ճերմակ զգեստի մեծ բանտիկը հիանալի անակնկալ էր: "Ես կրկնօրինակեցի բանտիկը իմ հարսանյաց հագուստների շարքում և դրանք երբևէ ստեղծածս ամենալավ վաճառվող հարսանյաց զգեստները եղան",-ասում է Կառոլինա Հերերան:

2. Renee Zellweger
in Carolina Herrera
1. "Ես նորեկ էի Դիորի մեծ տանը, և կային մարդիկ, ովքեր չէին հավատում, որ ես կստեղծեմ այն",- ասում է Ջոն Գալիանոն Նիկոլ Քիդմանի1997թ-ի զգեստի մասին: "Նիկոլը նման էր աստվածուհու և ցույց տվեց աշխարհին, որ հավատում է ինձ: Ես միշտ հրապուրվել եմ Հոլիվուդով, և նրա համար զգեստ ստեղծելը մեծ պատիվ էր ինձ համար: Նա էլեգանտ և անմոռանալի տեսք ուներ": 

1. Nicole Kidman
 in Dior

No comments:

Post a Comment