header

Saturday, March 26, 2011

Էլիզաբեթ Թեյլոր. Առեղծվածային աչքեր

Աշխարհը հրաժեշտ է տալիս Հոլիվուդի Ոսկե ժամանակաշրջանի ամենավառ ներկայացուցիչներից մեկին՝ Էլիզաբեթ Թեյլորին, և ես չեմ կարող չանդրադառնալ նրան՝ որպես նորաձևության խորհրդանիշ։ 


Նա հայտնի Էր զարդերի, հագուստների նկատմամբ իր սիրով, 8 ամուսնություններով, և առեղծվածային աչքերով։ Էլիզաբեթ Թեյլորն ուներ մանուշակագույն աչքեր և երկշերտ թարթիչներ, որոնք մուտացիայի արդյունք էին։ 

Ոմանք կարծում են, որ նրա աչքերը ոչ թե մանուշակագույն էին, այլ վառ կապույտ, որոնք դառնում էին այդպիսին մանուշակագույն ստվերաներկի պատճառով։


 «...նա ուներ վառ մանուշակագույն աչքեր, որոնք տարբերվում էին սովորական մահկանացուներից»,- հիշում է Հոլիվուդյան լրագրող, ֆիլմերի քննադատ Թոդ Մաքքարթին 1970թ.-ին Էլիզաբեթի հետ հանդիպման ժամանակ։


«Նրա հայտնի մանուշակագույն աչքերն ինձ ցնցեցին։ Երբևիցէ չէի տեսել նման գույն աչքեր»,-հիշում է ֆիլմերի քննադատ Դեվիդ Սթրաթոնը Էլիզաբեթի մասնակցությամբ "Night Watch" ֆիլմի պրեմիերայի ժամանակ, 1973թ։ 



Ջորջ Մայքլը հիշում է. «Նա միակ մարդն էր, ով ուներ մանուշակագույն աչքեր։ Նրանք իսկապես մանուշակագույն էին, այնքան գեղեցիկ»։ 


Բայց կարևոր չէ, թե իրականում ինչ գույն աչքեր նա ուներ, կարևորն այն է, որ նա միշտ կմնա մեր հիշողության մեջ որպես իրական գեղեցկության խորհրդանիշ։















No comments:

Post a Comment