header

Thursday, April 21, 2011

Ոսկե Կռվախնձոր 2011

Երեկ՝ ապրիլի 20-ին, Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում տեղի ունեցավ Ոսկե Կռվախնձոր 2011 մրցանակաբաշխությունը։
Այն վարում էին Տիգրան Հարությունյանն ու Մարինա Թագակչյանը։ Վերջինս երեկոյի ընթացքում ներկայացավ գեղեցիկ երեկոյան զգեստներով։ Սկզբում կրում էր շքեղ սև և սպիտակ գծերով զգեստ՝ շատ համապատասխան սանրվածքով և օղերով (1), այնուհետև սպիտակ և մանուշակագույն զգեստ՝ փայլփլուն եզրերով (2).

Տիգրան Հարությունյան և Մարինա Թագակչյան
(1)
Տիգրան Հարությունյան և Մարինա Թագակչյան
(2)
Մրցանակաբաշխության ընթացքում տեղի ունեցան անակնկալներ, որոնցից մեկը Կռվախնձոր հաղորդման կայքի բացումն էր, որը պատրասել էր Դեվելոփվեյ ընկերությունը.

Տիգրանը, Մարինան և «Դեվելոփվեյ» ընկերության տնօրեն
Դավիթ Քոչարյանը


Երեկոյի ընթացքում իրենց կատարումներով հանդես եկան Սյուզին, Մհերը, Սոնա Շահգելդյանը, Ջուսը, Արսեն Սաֆարյանը և այլոք։
Երգչուհի Սյուզին կրում էր շատ նորաձև ծաղիկներով կարճ զգեստ (կարծում եմ հիշում եք այն ֆեյսբուքյան քվեարկության ժամանակ).

Սյուզի
Ջուսն, ինչպես միշտ, էքսցենտրիկ տեսք ուներ՝ կարմիր վարսերով, կարմիր և արծաթագույն զգեստով, բարձրակրունկ կարմիր կոշիկներով,

Ջուս
իսկ Սոնա Շահգելդյանն էլ կրում էր կանաչ երկար զգեստ՝ մեծ օղերով, ոսկեզօծ ապարանջանով՝ չդավաճանելով իր ոճին.

Սոնա Շահգելդյան
Մրցանակաբաշխության ընթացքում ելույթ ունեցան նաև քույր և եղբայր Մարգարիտա և Վլադիմիր Բարխոյանները, ովքեր ստացան այս շքեղ ավտոմեքենան ։).

Վլադիմիր և Մարգարիտա Բարխոյաններ
Մրցանակակիրներ.
  1. Համարձակ հյուր՝ Գագիկ Շամշյան
  2. Խելահեղ հյուր՝ Վիոլետ Գրիգորյան
  3. Լուսավոր կռվախնձոր՝ Լեյլա Սարիբեկյան.
  4. Ներողամիտ կռվախնձոր՝ Սերգեյ Դանիելյան.
  5. Աղմկահարույց կռվախնձոր՝ Սոնա Շահգելդյան
  6. Ամենասպասված հյուր՝ Արսեն Սաֆարյան.
  7. Ինքնագոհ հյուր՝ Անի Քոչար.
  8. Կռվախնձորային ընտանիք՝ Գիսանե Պալյան և Կարեն Արզումանյան 
  9. Ամենաանտարբեր հյուր՝ Կամո Սեյրանյան.
  10. Ամենաանկեղծ հյուր՝ Էմմա և Արամո:
Սոնյա
Մհեր
Լայանա
Միստր X


Կռվախնձորի լրագրողները
Արսեն Գրիգորյան

1 comment:

  1. Narineh! I am loving having a look at Armenian fashion!

    I have a HUGE favour to ask of you. I am making a fair trade clothing line to help poor communities in Peru and it would be spectacular if you and your followers could help me out with the market research filling out a brief survey:

    https://spreadsheets.google.com/spreadsheet/viewform?formkey=dGYwejFxV0pkSWFrc0ZDMGFVTkVoTUE6MQ

    A thousand thanks!
    Jaimie & Unu Design Workshop

    ReplyDelete