Քիմ Քարդաշյանի հարսանեկան զգեստի դիզայները Վերա Վանգն է
Երեկ Քիմ Քարդաշյանը քրոջ` Քորթնի Քարդաշյանի հետ այցելեց Վերա Վանգի Նյու Յորքում գտնվող բուտիկը` ընտրելու իր հարսանյաց զգեստը:
Kourtney & Kim Kardashians
Դիզայներ Վերա Վանգն արդեն դարձել է Քարդաշյանների ընկերը, նա նաև ստեղծել է Քլոե Քարդաշյանի հարսանեկան զգեստը: Վերա Վանգը շատ հայտնի հարսնացուների սիրելին է. նա զգեստներ է ստեղծել Ջենիֆեր Լոպեզի, Չելսի Քլինթոնի, Ջեսիկա Սիմփսոնի, Ջենիֆեր Էնիսթոնի, Ջենիֆեր Գարների, Ավրիլ Լավինի համար:
Vera Vang & Kim Kardashian
Վերջին շաբաթներին Քիմը շատ զբաղված է եղել, նա և ապագա ամուսինը` Քրիսը, արդեն պարի դասերի են հաճախել "Երբ պարում են աստղերը" նախագծի պարի մասնագետ Մարկ Բալլասի մոտ:
No comments:
Post a Comment