header

Friday, September 23, 2011

Հայ Ոսկերիչների Ասոցիացիայի ոսկյա զարդերի ցուցահանդես

Սեպտեմբերի 21-23-ը Արմենիա Մարիոթ հյուրանոցում տեղի ունեցավ Հայ Ոսկերիչների Ասոցիացիայի կողմից կազմակերպված ոսկյա զարդերի ցուցահանդես-վաճառք, որտեղ հայ ոսկերիչներ Հայաստանից, ԱՄՆ-ից, Իտալիայից, Լիբանանից, Ֆրանսիայից, Ռուսաստանից, Կանադայից, Շվեյցարիայից ներկայացրեցեցին իրենց աշխատանքները: 



Ցուցահանդեսին ներկայացված էին հանրահայտ Ed Hardy, Moog, Candy Ice բրենդերի զարդերը: 


Lucy Kilislian
Վերջինս ստեղծվել է Lucy Kilislian-ի կողմից: Candy Ice զարդերն անտարբեր չեն թողել նաև շատ ու շատ հանրահայտ աստղերի, ինչպիսիք են Փերիս Հիլթոնը, Քիմ Քարդաշյանը, Մերի Ջեյ Բլայջը և այլոք.





Ցուցահանդեսին իր աշխատանքներն էր ներկայացրել նաև Արշակ Մանուկյանը: Արծնապատման գուներանգի թափանցիկությունն ու մետաղի փորագրման բացառիկ նրբությունն Արշակ Մանուկյանի ստեղծագործություններին հաղորդում են կիրառական զարդարվեստին բնորոշ թեթևություն և դեկորատիվ ընկալման բացառիկ հմայք:






Ցուցահանդեսին ներկայացված էին նաև Gafri Jewellery զարդերը: Gafri Jewellery ընկերության օրիգինալ ու գեղեցիկ զարդերը նախատեսված են կատարելություն փնտրող այն մարդկանց համար, ովքեր հստակ գիտեն, թե ինչ են ցանկանում: Այս գեղեցիկ զարդերի կողքով անտարբեր չմնացի նաև ես. ինձ շատ դուր եկավ կապույտ տոպազե և ադամանդե քարերով այս մատանին.







Այլ գեղեցիկ աշխատանքներ.










Moog



Ed Hardy















1 comment: