header

Saturday, April 13, 2013

Վիեննայի ֆիլհարմոնիկ նվագախմբի համերգին

Ապրիլի 11-ին ներկա էի անկրկնելի մի համերգի. «Երևանյան հեռանկարներ» երաժշտական միջազգային փառատոնի շրջանակներում կազմակերպված Վիեննայի ֆիլհարմոնիկ նվագախմբի համերգն էր: 

Vienna Philharmonic Orchestra
Այն ղեկավարում էր 11 «Գրեմմի» մրցանակների արժանացած ամերիկացի հռչակավոր դիրիժոր Մայքլ Թիլսոն Թոմասը, իսկ մենակատարը հանրահայտ դաշնակահար Եֆիմ Բրոնֆմանն էր։
Համերգի ընթացքում հնչեցին Ֆրանց Շուբերտի և Յոհաննես Բրամսի ստեղծագործություններից:

Կանանց մեկամսյակի առթիվ ստացած այս անկրկնելի նվերը միակը չէր: Համերգին կրում էի ահա այս գեղեցիկ Swarovski ականջօղերը, որոնք, ինչպես նաև համերգի հրավերը, ստացել էի ընկերոջիցս <3




Այս ականջօղերից կրում է նաև Ջեննիֆեր Լոպեզը իր և Pitbull-ի "On the floor" երգի տեսահոլովակում: Նա սքանչելի է.


No comments:

Post a Comment