header

Sunday, August 25, 2013

Սուպերմոդելները մանուկ ժամանակ

Իզաբելի Ֆոնտանան ծնվել է 1983թ-ին: 16 տարեկան հասակում հայտնվել է Victoria's Secret-ի ներքնազգեստի կատալոգում: Ֆոնտանան նկարահանվել է այնպիսի հայտնի նորաձևության տների գովազդային արշավներում, ինչպիսիք են Chanel-ը, Dolce and Gabbana-ն, Emporio Armani-ն: 

 

Լարա Սթոունը ծնվել է 1983թ-ին: Նա  Forbes ամսագրի կազմած ամենաբարձր վարձատրվող մոդելների շարքում զբաղեցրել է 8-րդ հորիզոնականը:



Լիլի Ալդրիջը ծնվել է 1985թ-ին մոդելների ընտանիքում (մայրը մոդել Լաուրա Լիոնսն է, խորթ քույրը Սաֆրոնը Ralph Lauren-ի մոդել է, խորթ եղբայրը 16 տարի է ամուսնացած է մոդել Քրիսթին ՄաքՄենամի-ի հետ, քույրը Marc Jacobs-ի մոդել է): Լիլին հայտնի է որպես Victoria’s Secret-ի մոդել:
























Էլ Մաքֆերսոնը ծնվել է 1963 թվականին: Նա ավստրալացի մոդել է: 2010թ-ին եղել է Britain & Ireland's Next Top Model շոուի հաղորդավար և պրոդյուսեր, իսկ այժմ NBC հեռուստաալիքով վարոււմ է Fashion Star շոուն:




Ջորջիա Մեյ Ջագերը ծնվել է 1992թ-ին: Հայրը հայտնի "the Rolling Stones" խմբի Միք Ջագերն է: Նա Versace նորաձևության տան նոր դեմքն է:



Քեյթ Մոսը ծնվել է 1974թվականին: Նա համարվում է աշխարհի ամենահայտնի մոդելը և 39 տարեկան հասակում աշխատում է տարեկան 12 միլիոն եվրո:



Ժիզել Բյունխենը ծնվել է 1980 թ-ին: Նա առաջին բրազիլացի մոդելն է, ով համաշխարհային ճանաչում ձեռք բերեց: 2000-2007թթ-ին եղել է Victoria’s Secret-ի մոդել: 2004թ-ին համարվել է աշխարհի ամենաբարձր վարձատրվող մոդելթ, իսկ 2012թ-ին Forbes ամսագրի ամենաբարձր վարձատրվող մոդելների շարքում զբաղեցրել առաջին հորիզոնական, ով մեկ տարվա մեջ վաստակել է 45 միլիոն դոլար: (Նկար 2. կենտրոնում Ժիզելն է)


Դերասան Բրեդլի Կուպերի ընկերուհին՝ մոդել Սուկի 
Ուոթերհաուզը, ծնվել է 1993թ-ին:



Ջորդան Դունը ծնվել է 1990 թ-ին: Նա եղել է առաջին սևամորթ մոդելը, ով մասնակցել է Prada-ի նորաձևության ցուցադրությանը 10 տարվա ընթացքում:

Դաթսըն Քրուսը ծնվել է 1985թ-ին: 2004 թ-ին սկսել է աշխատել Victoria’s Secret-ի համար: Նա Forbes ամսագրի ամենաբարձր վարձատրվող մոդելների շարքում զբաղեցրել է 5րդ հորիզոնականը:

Քենդիս Սվեյնփոլը ծնվել է 1988թ-ին: 2010 թ-ին հարավաֆրիկացի մոդելը դարձել է  Victoria’s Secret-ի հրեշտակներից մեկը: 2012 թ-ին Forbes ամսագրի ամենաբարձր վարձատրվող մոդելների շարքում զբաղեցրել է 10-րդ հորիզոնականը:


Ալեսանդրա Ամբրոսիոն ծնվել է 1981 թ-ին: Նա այժմ Victoria’s Secret-ի հրեշտակներից մեկն է: 2012թ-ին Forbes ամսագրի ամենաբարձր վարձատրվող մոդելների շարքում զբաղեցրել է 6-րդ հորիզոնականը,ով մեկ տարվա ընթացքում վաստակել է 6,6միլիոն դոլար: (Նկար 2. աջ կողմում Ալեսանդրան է)



Միրանդա Քերրը ծնվել է 1983 թ-ին: 2010 թ-ին ամուսնացել է հանրահայտ դերասան Օռլանդո Բլումի հետ: Նա իր մոդելային կարիերան սկսել է 13 տարեկան հասակից: 2007թ-ից Victoria’s Secret-ի հրեշտակներից մեկն է:



Կառլի Քլոսը ծնվել է 1992 թ-ին: Vogue Փարիզ ամսագիրը նրան ճանաչել է 2000ականների լավագույն 30 մոդելներից մեկը: Նա  Victoria’s Secret-ի հրեշտակներից է:



Բար Ռեֆայելին ծնվել է 1985 թ-ին: Մոդելային կարիերան սկսել է 8 ամսեկանից՝ հայտնվելով գովազդային հոլովակներում: 




Շանել Իմանը ծնվել է 1990 թ-ին: Մոդելային կարիերան սկսել է 13 տարեկանից: Նա Victoria’s Secret-ի հրեշտակներից է:

No comments:

Post a Comment